Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Երկրապահ կամավորականների միություն (ԵԿՄ)

 Երկրապահ կամավորականների միություն (ԵԿՄ): Հասարակական-հայրենասիրական կազմակերպություն։ Ստեդծվել է 1993-ի հուլիսի 25-ին, երկրապահ կամավորականների 1-ին համագումարում։ Առաջին նախագահ է ընտրվել Վ. Սարգսյանը, փոխնախագահներ՝ Ա. Տեր-Թադեոսյանը, Ա. Բազեյանը, Ա. Պետրսյանը։ Միության խնդիրներն են բանակաշինությունը, ազգային-ազատագրական պայքարում զոհված, հաշմված, անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին սատարելը, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ ԵԿՄ 2-րդ համագումարի (24-25.11.1995) որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալը։ ԵԿՄ 3-րդ համագումարը (27-28.11.1997) որոշել է շահագրգիռ մոտեցում ցուցաբերել ազգային գաղափարախոսության ձեավորման, հասարակական համերաշխության հաստատման, ազգաբնակչության սոցիալական պաշտպանվածության բարձրացման հարցերում, տարածքային բաժանմունքներում ստեդծել է պատանի երկրապահների ակումբներ։ 1997-ի հոկտեմբերին Աժ-ում ԵԿՄ անդամ պատգամավորներից ստեդծվել է «Երկրապահ» պատգամավորական խումբ։ 1999-ին Հանրապետական կուսակցության կազմում ԵԿՄ-ն Հայկական ժողովրդական կուսակցության հետ դաշինք կազմած՝ մասնակցել է Աժ ընտրություններին։ Արդյունքում Աժ-ում ձեավորվել է մեծամասնություն կազմոդ «Միասնություն» խմբակցությունը (նախագահ՝ Ա. Մարգարյան, քարտուղար՝ Գ. Սահակյան), ԵԿՄ վարչության նախագահ Վ. Սարգսյանը նշանակվել է վարչապետ։

 Սակայն հոկտեմբերի 27-ի Աժ-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել է նաև Վ. Սարգսյանը։ ԵԿՄ 4-րդ համագումարը (4.12.1999) դատապարտել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը և վարչության պատվավոր նախագահ է ընտրել Վ. Սարգսյանին, նախագահ՝ Մ. Գրիգորյանին, տեղակալներ՝ Ա. Բազեյանին, Ա. Կետիկյանին։ 2000-ի մայիսի 16-ին ԵԿՄ անդամ պատգամավորները դուրս են եկել «Միասնություն» և «Կայունություն» խմբակցություններից և Աժ-ում կազմավորել «Հայաստան» պատգամավորական խումբը (նախագահ՝ Մ. Մալխասյան, քարտուղար՝ Ա. Կետիկյան)։ 2001-ին ԵԿՄ վարչությունը սահմանել է «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը։ 1998-ին եթեր է հեռարձակվել ԵԿՄ-ի «Մեր հաղթանակը» հեռուստատեսային, 2002-ից «Արձագանք» ռադիոկայանով՝ «Ոգու փորձություն» հաղորդաշարերը։ 1998-ի մարտի 5-ից հրատարակվում է «Երկրապահ» հանդեսը։

Հ. Հակոբյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am