Երանոսյան Լևոն Խաչիկի [ծնվել է 1964 թվականի մարտի 30-ին Ջրառատ գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում)]: ՀՀ գեներալ-մայոր (2001): Ավարտել է Զապորոժյեի մանկավարժական ինստիտուտը (1990), Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը (1995) և ՀՀ ՊՆ բարձրագույն ակադեմիական դասընթացները (1996): 1989-1994-ին՝ Էջմիածնի կամավորական ջոկատի ազատամարտիկ, 1994-ից՝ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատար:
Մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Գորիսի (Տեղ, Խնձորեսկ, Շուռնուխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Ճամբարակի և ԼՂՀ Մարտակերտի (Ձլդրան, Վաղուհաս, Կիչան, Հարությունագոմեր և այլն), Հադրութի (Ակնաղբյուր, Այգեստան և այլն), Շուշիի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Խ. Մկրտչյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am