Եփրեմ Խան Եփրեմ Խան (Եփրեմ Դավթյան Դավթի): Հայ ազգային-ազատագրական շարժման և ռազմական գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Ծնվել է 1868թ-ին Բարսում գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Շամխորի շրջանում): Մահացել է 06.05.1912թվականի գյուղ Սուրջե, Համադան քաղաքի մոտ (Իրան, թաղված է Թեհրանի Հայկազյան (այժմ՝ Դավթյան) դպրոցի բակում: 1880-ական թթ. վերջին անցել է Արևմտյան Հայաստան, միացել Մուշում, Սասունում, Վանում, Էրզրումում և այլուր գործող հայդուկային խմբերին: Սարգիս Կուկունյանի արշավանքին (1890) մասնակցելու համար ձերբակալվել է, աքսորվել Սիբիր (1892), ապա՝ Սախալին: 1896թ-ին աքսորից փախել է Թավրիզ, 1997թ-ին մասնակցել է Խանասորի արշավանքին: Գործուն մասնակցություն է ունեցելԵփրեմի զինվորական խմբերից մի հատված 1905-1911թթ-ի իրանական հեղափոխությանը: Թեհրանի գրավումից (1909) և շահի տապալումից հետո նշանակվել է Թեհրանի ոստիկանապետ, ապա՝ Իրանի ժամանակավոր կառավարության զինված ուժերի հրամանատար, տվել է շուրջ 60 մեծ և փոքր ճակատամարտ: Իրանի կառավարությունը նրան շնորհել է սարդարի (գերագույն զորահրամանատար) կոչում: Իրանական պատմագրությունը նրան գնահատել է որպես ժամանակի առաջադեմ գործիչ, ժողովրդական հերոս և տաղանդավոր զորավար: Զոհվել է 1912 թվականին Սուրջեի ճակատամարտում:

Գրականության ցանկ

Ով ով է. Հայեր, կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am