Եղիշե պատմիչ Եղիշե: V դարի հայկական պատմագիտական գրականության գանձարանում իր պատվավոր տեղն ունի նաև մի գիրքէ որը կոչվում Է «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» կամ՝ շատ ավելի ընդհանրացած ձևով` Վարդանանց պատմութիւն»։ Այդ երկի հեղինակը V դարի տաղանդավոր պատմիչ Եղիշեն է։ Ցավով պետք է նշենք, որ միջնադարյան շատ հայ հեղինակների նման Եղիշեի կենսագրության մասին նույնպես շատ քիչ բան գիտենք։ Եղած կես-ավանդական, կես-իրական տեղեկությունները գրանցվել են մի հին «Ճառընտիրի» մեշ՝ անանուն գրչի կողմից: Այդ տվյալներից մենք իմանում ենք, ար Եղիշեն նույնպես եղել է Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի աշակերտը, որը հավանաբար հայրենիքում որոշ կրթություն ստանալուց հետո, դեռևս Մաշտոցի կենդանության օրոք, ուրիշ երիտասարդների հետ ուղարկվում է արտասահման՝ ուսումը շարունակելու և հատկապես լեզուներ սովորելու ու թարգմանության արվեստի մեջ հմտանալու համար։ Եղիշեն, ըստ ավանդության, իր դասընկերներ Մովսես Խորենացու, Դավթի, Մամբրեի և մյուաների հետ ընդունվել է Ալեքսանդրիայի իմաստասիրական աշխարհահռչակ դպրոցը։ Ուսումնասիրողների կարծիքով, աշակերտների այս խումբը արտասահման պետք է մեկնած լինի 434 թվականին։ Եթե ընդունենք, որ Եղիշեն այդ ժամանակ առնվազն 20-25 տարեկան պետք է լիներ, ուրեմն նրա ծննդյան մոտավոր թվականը կարելի է համարել 410-415-ը։

 Եղիշեն, հաջողությամբ ավարտելով Ալեքսանդրիայի դպրոցը, իր ընկերների հետՄեսրոպ Մաշտոց վերադառնում է հայրենիք ու դառնում ժամանակի մեծ զորավար, հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի գրագիրն ու քարտուղարը։ Սակայն 451 թվականից հետո նա թողնում է քաղաքական ասպարեզը ու իրեն նվիրում ճգնավորական կյանքի։ Պետք է ենթադրել, որ Ավարայրի ճակատամարտից հետո, Եղիշեի հոգեկան աշխարհի վրա շատ էին ազդել հատկապես իր սիրելի զորավարի ու նրա քաջարի զինակիցների նահատակությունը: Եվ զգայուն սրտի տեր պատմիչը փնտրում էր մի հանգիստ վայր՝ ինքն իր խոհերի հետ մենակ լինելու և տեսածն ու լսածը գրքին հանձնելու։ Անանուն կենսագիրը այնուհետև հավաստում է, որ Եղիշեն քաշվում է Մոկաց աշխարհև ու հաստատվում մարդկանցից հեռու մի այրում, որը հետո կոչվում է Եղիշեի այր։ Ավանդությունն ասում է, որ Եղիշեն հենց այստեղ էլ գրել է իր աշխատությունները, ի թիվս որոնց նաև հանրահռչակ <<Վարդանանց պատմությունը>>։ Պատմիչն իր վերջին տարիներն անց է կացնում Ռշտունյաց գավառի ծովեզրյա այրերում, որտեղ և կտրվւմ է նրա կյանքի թել, հավանաբար 470-475 թվականներին։ Եղիշեի գերեզմանը, որ գտնվում է Ոստան գավառում, Վանա լճի ափի Չաղար կամ Չաբահան Ս. նշան վանքում, մինչև հայոց մեծ եղեռնը շրջակայքի բնակչության ամենանվիրական ուխտատեղերից մեկն էր համարվում ։
 Պետք է ասել, որ երբ անցյալում հայ բանասերների և օտար հեղինակների շրջանում առաջացած բուռն հետաքրքրության հետ միասին դրսևորվեցին հիվանդագին կասկածանքներ այս կամ այն հեղինակի ու նրա ստեղածգործության նկատմամբ, Եղիշեն բացառություն չկազմեց։ Որոշ հետազոտողներ ոչ միայն փորձում էին Եղիշեին տեղահան անել ու բերել հաս֊ցնել VI դարը, այլև հախուռն կերպով նրա գիրքը .համարում՝ էին մի թույլ երկ, որը, իբր, ոչ մի լուրջ քննադատության չի դիմանում։ Այս կարգի ուսումնասիրողների մեջ կարելի է նշել հատկապես Գր. Տեր-Պոզոսյանին, Բ. Կյուլեսերյանին, Աբ. Զամինյանին, Ն. Ակինյանին և ուրիշների։ Այստեղ տեղը չէ մեկ առ մեկ անդրադառնալու Եղիշեի ու նրա «Վարդանանց պատմությունը» գրքի վերաբերյալ բանասիրական վեճերում առաջ քաշված փաստարկներին, մանավանդ որ այժմ արդեն դրանք ոչ միայն մերժվում, այլև հիմնավորապես ժխտվում են։ Սակայն ավելորդ չի լինի վերը նշված ուսումնասիրողների «փաստերից» մեկը բերել որպես օրինակ։ Եղիշեի դեմ տրամադրված մասնագետները գտնում են, որ նա անվերապահորեն կրել է Փիլոն Եբրյեցու ազդեցությունը, որովհետև այդ հեղինակները, առանց հաստատուն հիմքերի, Փիլոնի երկերի հայերեն թարգմանությունները դնում են V դարի վերջերին և VI դարի սկզբներին, ուստի Եղիշեին էլ համարում են հիշյալ թարգմանություններից օգտվող հեղինակ, որը կարող էր ապրել ու ստեղծագործել հենց V դարի վերջերին և VI դարի սկզբներին։ Եղիշեի շահերը պաշտպանող ուսումնասիրողները շատ հիմնավոր կերպով մերժելով Փիլոնի հայերեն թարգմանությունների հետ նրա ունեցած անմիջական կապը, արդարացիորեն առաջ են քաշում տրամաբանական այն հարցը, թե արտասահմանում կայուն գիտելիքներ ձեռք բերած, հունարեն, ասորերեն և այլ լեզուներ սովորած Եղիշեն ինչու չէր կարող Փիլո֊նի երկերն օգտագործել իրենց բնագրերով ինքնուրույնաբար։ Հետաքրքիրն այն է, որ վերջին փաստարկի հաղթանակն ավարտվեց նրանով, որ Փիլոնի երկերի հայերեն նոր օրինակ֊ները վերջնականապես ապացուցեցին դրանց ոչ թե VI, այլ V գարում թարգմանված լինելը։
 Պարզված է, որ Եղիշե պատմիչի գրչին պատկանում են մեկ տասնյակից ավելի . ստեղծագործություններ, որոնց մեծ մասն ունի կրոնական բովանդակություն։ Սակայն նրա աշխատություններից միայն <<Վարդանանց պատմությունն>> է, որ իր բնույթով ու բովանդակությամբ տարբերվում է մյուսներից ու համարվում է պատմիչի գրական ժառանգության թագն ու պսակը և նրան միջնադարյան հայկական մատենագրության փայլուն համաստեղության մեջ անմահացնողը։ Եղիշեին իր այս երկը գրելու համար խոշոր չափով խրախուսել է նրա անմիջական պատվիրատուն ու մեկենասը՝ Մամիկոնյան` Դավիթ Երեցը, որի մասին, դժբախտաբար, մենք ուրիշ ոչ մի տեղեկություն չունենք, բացի մեր պատմիչի առաջաբանում եղածներից։ Այստեղ, պատմիչի մոտ իր հովանավորի ու պատվիրատուի մասին եղած «քաջ» (պետք է հասկանալ նաև առաքինի իմաստով) և «երկրավոր առատ գիտությամբ> օժտված արտահայտությունները գուցե իրավունք տան մեզ ենթադրելու, որ Դավիթ Մամիկոնյանը իր ժամանակի առաջադեմ ու բարձր կրթու֊թյուն ունեցող անձնավորություններից մեկն էր։ Մենք որոշակիորեն չգիտենք, թե Եղիշեն երբ է ձեռնարկել իր աշխատությունը գրելը, սակայն ենթադրվում է, որ այն պետք է ավարտած լինի 458-464 թվականների ընթացքում։
 Եղիշեի ստեղծագործությունը չի ընդգրկում Հայաստանի պատմության մի որևէ ընդարձակ ժամանակաշրջանը, այն վերաբերում է միմիայն 440-ական թվականների վերջերի և 450-ական թվականների սկիզբնեըի հայ-֊պարսկական փոխհարաբերությունների պատմությանը և դրա հետ սերտորեն կապված իրադարձությունների լուսաբանմանը։ Ուրեմն, ինքնըստինքյան հասկանալի է, որ մենք պատմիչին իր րնտրած հարցի սահմաններից դուրս պահանջներ ներկայացնելու իրավունք չու֊նենք, այլ նրա աշխատությունը պետք է արժեքավորենք իր իսկ ընտրած թեմայի շրջանակներում։ Հենց սկզբից պետք է նշել, որ <<Վասն Վարդանայ>> աշխատության, որպես պատմական սկզբնաղբյուր, դրական արժանիքն այն է, որ նրա հեղինակն իր նկարագրած դեպքերի ժամանակակիցը լինելուց բացի, պաշտոնի բերումով, շատ մոտ հարաբերությունների մեջ էր գտնվում Հայոց սպարապետի հետ, մի հանգամանք, որը նրան, անշուշտ, մեծ հնարավորություն է տվել՛ գրքի համար՛ ձեռք բերելու ավելի ճշգրիտ ու հավաստի նյութեր։ Եվ ընթեր֊ցողին վստահություն ներշնչելու համար Եղիշեն ավելորդ չի համարում իր գրքում բազմաթիվ առիթներով նշելու, որ ինքը նկարագրված դեպքերի ժամանակակիցն ու ականատեսն է եղել։ Աշխատության սկզբի մասում այս հանգամանքը շեշտելու հետ միասին, հեղինակը  միաժամանակ դիմելով իր մեկենասին, նշում է, որ շատ էլ հաճելի չէ գրի առնել իր ժողովրդի տառապանքների ու թշվառությունների պատմությունը։ «Արդ,-ասում է նա, - որովհետև ընկալաք զհրաման՝ պտտուիրանի յաննախանձ քոյոց բարուց բնութեանդ, սկսցուք ուստի արժանի է սկսանել. թէպէտ և ոչ յօժարիցեմք զթշուառութիւն ազգիս մերոյ ողբալ։ Ահա ոչ ըստ կամաց արտօսրալիր ողբովք ճառագրեմք զբազում հարուածս՝ յորում պատահեցաք և մեք իսկ ականատես լինելով»։
 Եղիշեն, անշուշտ, ծանոթ էր հայ և օտար մատենագրությանը, սակայն իր այս աշխատության համար նա կարիք չի ունեցել օգտագործելու իրենից առաջ կամ իր ժամանակներում ապրող հեղինակների գործերը,. որովհետև նրա ընտրած թեմայի մասին դեռևս ոչ ոք չէր գրել։ Ուստի Եղիշեն ուրիշներ ստեղծագործությունները չէր կարող դարձնել սկզբնաղբյուր:
 Եղիշեի աշխատությունը,. համառոտ առաջաբանից հետո, բաժանվում է յոթ գլուխների՝ եղանակների, և երկու հավել֊վածների։ Առաջին եղանակի սկզբի մի քանի տողերում խոսելով հայ Արշակո՚ւնիների թագավորության անկման և Հայաստանի (նկատի ունի Հայաստանի մեծագույն մասը) պարսկական տիրապետության տակ ընկնելու . մասին, պատմի֊չը որպես կարևոր հանգամանք նշում է, որ թեև դրանից հետո հայերր հարկատու դարձան ՛պարսից արքունիքին, «...սակայն այրուձին Հայոց բովանդակ ի ձեռն նախարարացն առաջնորդէր ի պատերազմի»։ Այսինքն՝ հայ նախարարները տակավին պահպանում էին իրենց զինվորական իրավունքները և կռիվներին մասնակցում էին սեփական հեծյալ գնդերով։ Այս հան֊գամանքը որոշակի հնարավորություններ էր տալիս հայ ժողովրդին, անհրաժեշտության դեպքում, միավորելու իր զինա֊կան ուժերը և պայքարի ելնելու օտարերկրյա լծի դեմ։
 Եղիշեի գրքի երկրորդ եղանակը հիմնականում վերաբերում է Հազկերտ II.ի և պարսից արքունիքի կողմից հայ ժողովրդին պարտադրված կրոնափոխության առաջարկությանը, այս բո֊վանդակոլթյամբ Հայաստանի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին ուղարկված հրովարտակին, Արտաշատի ժողովին և հայոց մեծամեծների ստորագրությամբ պատասխան նամակ կազմելուն, որով հիմնավորապես մերժվում էր կրոնափոխության առաջարկությունը։ Չորրորդ եղանակում հեղինակը պատմում է Հայաստանի մարզպան Վասակ Սյունեցու և նրա համախոհների պառակտիչ գործունեության մասին, մի գործունեություն, որն արմատապես հակադրվում էր Արտաշատի ժողովի որոշմանը և ընթանում կրոնափոխության առաջարկության ընդունման ուղղությամբ։ Ավարայրի Ավարայրի ճակատամրտճակատամարտի մանրամասն նկարագրությունը Եղիշեն շարադրել է իր գրքի 6-րդ եղանակում, իսկ վեջին մասերում հեղինակը պատմում է պատերազմի ծանր հետևանքների, Պարսկաստան տարված հայ գերիների անտանելի վիճակի և այլնի մասին։ Եղիշեի գիրքն ավարտվում է գերության մեջ տառապող հայ փափկասուն կանանց ծանր դրության աննման նկարագրությամբ, որը հեղինակի գեղարվեստական խոսքի գլուխգործոցն է։
 Եղիշե պատմիչը որպես գրող ու քաղաքացի, հայ ժողո֊վրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում կանգնած էր ակտիվ պայքարի դիրքերի վրա։ Ամենից առաջ նշենք, որ նա կտրականապես մերժում է պարսիկների առաջարկությանը մի կերպ հարմարվողների քաղաքական գիծն ու հաստատակամորեն պաշտպանում Վարդան Մամիկոնյանին։ Նա իրավացի է, երբ դավանափոխության առաջարկության ընդունումը կորստաբեր է համարում հայ ժողովրդի համար։ Միանգամայն հարազատ մնալով պատմական ճշմարտությանը, Եղիշեն գեղարվեստական մեծ վարպետությամբ է կերտել թե´ Վասակի և թե´ Վարդանի կերպարները, մեկին ներկայացնելով որպես հայրենադավ, մյուսին՝ հայրենասեր։ Վասակի մասին իր ասածները պատմիչն ամփոփում է հետևյալ խոսքերով «Գրեցալ յիշատակարանս այս վասն նորա, առ ի կշտամբումն յանդիմանութեան մեղաց նորա, զի ամենայն՝ որ զայս լուեալ գիտասցէ, նզովս ի հետ արկցէ, և մի՛ լիցի ցանկացող նորա»։ Սպարապետ Վարդան Մամիկոնյանը Եղիշեի մոտ ներկայանում է որպես հայրենասեր, քաջ ու համարձակ մի անձնավորություն։ նա հայ ժողովրդի արդար պայքարի կազմակերպիչն է, որը հանուն ազատության պատրաստ էր զոհաբերելու նաև իր կյանքը: Եղիշեն իր գրքում մեջ է բերում Ավարայրի ճակատամարտից առաջ Վարդանի հայրենասիրական շնչով արտասանած ճառը, որի մեջ շեշտվում է մեծ զորավարի անվեհերությունը, համեստությունն ու իր գործին անհունորեն նվիրված լինելը։ Դիմելով իր զինվորներին, նա ասում է՝ <<Ի բազում պատերազմունս մտեալ է իմ, և ձեր ընդ իս է ուրեք՝ զի քաջապէս յաղթեցաք թշնամեացն, և է ուրեք՝ զի նոքա մեզ յաղթեցին. և բազում այն է՝ որ յաղթող գտեալ եմք և ոչ յաղթեալք...
 Արդ աղաչեմ զձեզ, ո՛վ քաջ նիզակակիցք իմ. մանաւանդ զի բազումք ի ձէնջ լավա գույնք էք քան զիս արութեամբ... Մի' երկուցեալ զանգիտեսցուք ի բազմութենէ հեթանոսացն, և մի' յահագին սրոյ առն մահկանացուի զթիկունս դարձուսցուք. ...և եթէ հասեալ իցէ ժամանակ կենաց մերոց սուրբ մահուամբ պատերազմիս, ընկալցոլք խնդութեամբ սրտիւ, բայց միայն յարութիւնս քաջութեան վատութիւն մի' խառնեսցուքմ>>։
 Քաղաքական երկու գործիչների՝ մարզպան Վասակի և սպարապետ Վարդանի ու նրանց քաղաքականության հակադրությունը շեշտելով, Եղիշեն հետապնդել է մեկ հիմնական նպատակ՝ իր ժամանակակիցներին և հետագա սերունդներին դաստիարակել ջերմ հայրենասիրության ոգով։
 Եղիշեն, որպես պատմիչ և որպես աստվածաբանությունը խորապես տիրապետող անձնավորություն, իր ասածները շատ հաճախ t որպես կանոն, հաստատում է Աստվածաշնչից և եկեղեցական գրականությունից կատարած մեջբերումներով։ Որպես հոգևորական, պատմիչը, 451 թվականի հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի շրջանակները նեղացնում ու հանգեցնում է միայն դավանափոխության և կամ Հազկերտ ll-ի անձնական չարությանն ու հակումներին։ Պատմիչը չի նկատել, որ դավանափոխությունը լոկ միջոց էր Պարսկաստանի շատ ավելի հեռուն գնացող քաղաքական նպատակների համար, որոնք ի վերջո պետք է հանգեցնեին հայ ժողովրդին ֆիզիկապես ձուլելու և ոչնչացնելու փաստին։
 Հայ պատմիչների գործերից ամենից շատ հրատարակություններ ունեցողը Եղիշեի գիրքն է։ Այն հայերեն, գրաբար կամ աշխարհաբար թարգմանությամբ, լույս է տեսել ավելի քան 30 անգամ։ Եղիշեի աշխատությունը թարգմանվել է նաև ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն։ Հեղինակի ու նրա գործի մասին գրվել են բազմաթիվ ուսումնասիրություն֊ներ։
 Եղիշեի «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» աշ֊խատության գիտահամեմատական լավագույն հրատարակությունը 1957 թվականին Երևանում լույս տեսածն է, որը կատարել ու ծանոթագրել է Ս. Տեր-Մինասյանը։
 
 
 
Տե´ս նաև
 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am