Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Դավիթ Բեկ կամավորական ջոկատ

 Դավիթ Բեկ կամավորական ջոկատ: Կազմավորվել է 1989-ին, Երևանում: Ունեցել է շտաբ, հրամանատարների խորհուրդ: 1989-1994-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Բաղանիս), Վարդենիսի, ճամբարակի (Վահան) և ԼՂՀ Հադրութի (Ծամձոր), Ասկերանի (Նախիջևանիկ, Փրջամալ), Շահումյանի (Բուզլուխ), Մարտակերտի (Մաղավուզ, Կարմիրավան), Աղդամի (Շոթանլի) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա. Փիրումովը, Պ. Հակոբյանը, Ա. Հունանյանը, Ա. Պետրոսյանը, Հ. Վարդումյանը, Է. Բաղդասարյանը, շտաբի պետ՝ Է. Բաղդասարյանը: Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ:

Ա. Պետրոսյան

Գրականություն

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am