Ցույց: Ժողովրդի զայրութի, քաղաքական պահանջների, բողոքի, հասարակության տրամադրության զանգվածային (երթ, հանրահավաք և այլն) դրսնորում։ Ղարաբաղյան շարժման ժամանակ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հայ ժողովրդի պահանջատիրության պայքարի հիմնական ձներից էր։ Շատ դեպքերում ուղեկցվել է հացադուլներով, գործադուլներով ն դասադուլներով։ Զանգվածային առաջին ցույցերը տեղի են ունեցել 1988-ի փետրվարին՝ Ստեփանակերտում, Երևանում և այլ քաղաքներում։ Նշանակալի է 1988-ի փետրվարի 20-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց ցույց։ Ցուցարարները Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում իրենց զորակցությունն են հայտնել ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանի պատգամավորներին, որոնք ընդունել էին պատմական որոշում. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽԱՀ ԳԽ-ին ն Հայկական ԳԽ-ին՝ խորին ըմբըռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը ադրբեջանական ԽԱՀ կազմից Հայկական ԽԱՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽԱՀՄ ԳԽ-ի առջն՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու դրական լուծման համար»։

 Արցախյան դեպքերից հետո Երևանի Անկախության հրապարակում ծայր են առել անընդմեջ հանրահավաքներ. մասնակիցների թիվը առանձին դեպքերում հասել է մոտ մեկ միլիոնի։ Ցուցարարները Երևանում միաձայն ու միահամուռ վանկարկել են «Արցախ, Արցախ...», «Մի՜-ա՜-ցում, Մի՜-ա՜-ցում...», իսկ Ստեփանակերտում՝ «Հա"-յան-տա՜ն, Հա՜-յա՜ս-տան...», «Մի՜-ա՜-ցու՜մ, մի՜-ա՜-ցում...»։ Ցույցերը Հայաստանում կազմակերպել և ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն, Ստեփանակերտում՝ «Կռունկ» կոմիտեն, «Միացում» հասարակական կազմակերպությունները։

 Կենտրոնական և ադրբեջանական իշխանությունների մեքենայությունների, կամայականությունների, բռնությունների դեմ ողջ հայությունն իր բողոքի ձայնն արտահայտել է պարբերաբար կրկնվող խաղաղ ցույցերով։ Ցուցարարները հանդես են եկել Հայաստանի անկախության վերականգնման, Արցախը Հայաստանին վերամիավորելու պահանջներով։

Հ. Խաչատրյան

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am