Չիլինգարյան Սարիբեկ Սողոմոնի Չիլինգարյան Սարիբեկ Սողոմոնի: Ծնվել 1925թ. հունվարի 18-ին Արծվաշեն գյուղում (Կարմիրի շրջան, Տավուշի մարզ, ՀՀ): Զորակոչվել է զիված ուժեր 1943թ. հունվարի 22-ին Կարմիրի շրջանային զինկոմիսարիատի կողմից: Հայերանական մեծ պատեազմին մասնակցել է 1943թ. օգոստոսից: Երկու անգամ վիրավորվել է: Մասնակցել է Պորխով, Օստրով, Ռիգա քաղաքների ազատագրմանը: Վարշավայի համար մարտերում հակառակորդի թիկունքում հավաքել է տվյալներ նրա դիրքերի մասին: 1945թ. ապրիլի 17-ին Բուշխովի շրջանում Բեռլինի մատույց առաջինն է անցել ջրանցքը և խփել 2 տանկ, իսկ ապրիլի 23-ին ձեռնամարտում ոչնչացրել է 15 զինվոր: Ապա Բեռլինի կենտրոնի ամենաբարձր շենքի վրա դրոշ բարձրացրել: Բեռլինում փողոցային հմուտ մարտերի, հակառակորդին մեծ վնաս պատճառելու, արիության և հերոսության համար հրաձիգ (66-րդ Հրաձգային գունդ, 23-րդ գվարդիայի հրաձգային դիվիզիա, 1-ին Բելառուսական ռազմաճակատ) գվարդիայի շարքային Սողոմոն Չիլինգարյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945թ. մայիսի 31-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Բեռլինի փողոցային մարտերում ծանր վիրավորվել է, երկար բուժվել է Բեռլինում, ապա Երևանում: Զորացրվել է 1945թ.: 1951-56թթ. եղել է գ. Արծվաշենի գյուղխորհրդի նախագահ: 1956թ.-ից ապրել է Երևանում: Աշխատել է Երևանի № 1 «Սրճարան-ռեստորաններ» միավորման փոխտնօրեն: Մահացել է 1996թ. փետրվարի 19-ին: Պարգևատրվել է Կարմիր աստղի, Փառքի 3-րդ աստիճանի  շքանշաններով, «Արիության համար» մեդալով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. ՀայերԿենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am