Չաքրյան Հարություն ԽաչիկիՉաքրյան Հարություն Խաչիկի: Ծնվել է 1918 Գումիստա գյուղում (ք. Սուխումիի տարածք, Աբխազիա): Զորակոչվել է զիված ուժեր 1939թ. նոյեմբերին: 1941թ. ավարտել է Ժիտոմիրի հետևակային ուսումնարան: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942թ. ամռանից: Մարտնչել է Հյուսիսային Կովկասի, Անդրկովկասի, և Ուկրաինական ռազմաճակատներում:  1941 թվականի հուլիսի 19-ին նշանակվել Կովկասյան ռազմաճակատի լեյտենանտ: 1942թ. օգոստոսին մարտնչել է Վերխնեբականսկի ավանի (Նովոռոսիյսկի մատույց) շրջանում: 1943թ. մասնակցել է Կուբանի, 1943թ. սեպտեմբերին` Տագանրոգի ազատագրմանը: 1943թ. նոյեմբերին մարտնչել է Սիվաշի ամրակետում (Ղրիմ): 1944թ. ապրիլի 11-ին ազատագրել է Քիրք-Իշուն ավանը, անձամբ ոչնչացրել 8 զինվոր և 2 սպա: 1944թ. մայիսի 7-ին հատկապես աչքի է ընկել Սևաստոպոլի մատույցում Սապուն-գորա բարձունքի մարտերում, ոչնչացրել է 10 զինվոր և 2 սպա, առաջինը խուժել խրամատ, ձեռնամարտում ոչնչացրել և գերեց 60 զինվոր ու սպա, առաջինը հասել Սապուն-գորայի գագաթին և դրոշ կախել: Զոհվել է 1944թ. մայիսի 8-ին: Թաղված է գյուղ Վերին Չորգունում (Սևաստոպոլի մոտ): Սապուն-գորայի խիստ ամրացված գծի գրավման մարտում գումարտակի հմուտ ղեկավարման, արիության և հերոսության համար 1-ին հրաձգային գումարտակի (276-րդ Հրաձգային գունդ, 77-րդ Հրաձգային դիվիզիա, 51-րդ Բանակ, 4-րդ Ուկրաինական  ռազմաճակատ) հրամանատարի տեղակալ կապիտան Հարություն Չաքրյանին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախարարի 1945թ. մարտի 24-ի հրամանագրով հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայականը փոխանցվել է հորը): Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով:

Գրականության ցանկ

«Ով ով է. ՀայերԿենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am