Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Բուզլուխի, Մանաշիդի, Էրքեջի ազատագրում

  Բուզլուխի, Մանաշիդի, Էրքեջի ազատագրում: Մարտական գործողություն: Տեղի է ունեցել 1991-ի սեպտեմբերի 14-18-ին, «Օղակ» գործողության ժամանակ՝ ԼՂՀ Շահումյանի շրջանի նշված հայկական բռնազավթված գյուղերն ազատագրելու նպատակով: Հայկական կողմից մասնակցել է ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի և Հայաստանի տարբեր շրջանների 120 ազատամարտիկ: 1991-ի սեպտեմբերի 14-ին ազատագրվել են Բուզլուխը և շրջակա բարձունքները: Հայկական կողմից զոհվել է 3 ազատամարտիկ, հակառակորդից սպանվել է 15, գերվել 3 զինվոր, առգրավվել մեծ քանակությամբ ռազմավար:

 Սեպտեմբերի 15-ին հայկական ուժերը, առանց դիմադրության հանդիպելու, մտել են Մանաշիդ (15-ի երեկոյան և 16-ին հետ են մղել հակառակորդի 3 գրոհ):

 Սեպտեմբերի 18-ին հայկական ուժերը, զարգացնելով հաջողությունը, մտել են Էրքեջ և դիրքավորվել Մարտունաշենից 4 կմ հեռավորության վրա:

 ԼՂՀ անկախության հռչակումից (2.9.1991) հետո դա առաջին կազմակերպված ու հիմնավորապես ծրագրված մարտական գործողությունն էր՝ ԼՂՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am