Բուզլուխ: Գյուղ ԼՂՀ Շահումյանի շրջանում՝ շրջկենտրոնից 14 կմ արևմուտք: Բնակչությունը՝ 613 (1988): Զբաղվել են անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, երկրագործությամբ, պտղաբուծությամբ և այլն: Ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ  և այլն: Գյուղում կար եկեղեցի, շրջակայքում՝ Ս. Մինաս ուխտատեղին:

 Ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրերից Բուզլուխը անընդմեջ հրետակոծվել է ադրբեջանական Սարիսու և Բաշղշլաղ գյուղերում տեղակայված ռազմական հենակետերից: 1989-ին Բուզլուխում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Հ. Ստեփանյան), որը Շահումյանի և Գյուլիստանի կամավորական ջոկատների հետ մասնակցել է գյուղի և շրջանի տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1991-ի ամռանը, «Օղակ» գործողության ժամանակ, հակառակորդը գրավել է գյուղը, սակայն աշնանը (սեպտեմբերի 14-ին) ջոկատը շրջանի ինքնապաշտպանական ուժերի օգնությամբ ազատագրել է այն: 1992-ի հունիսի 13-ին հակառակորդը գյուղը նորից գրավել է: Բնակչության տեղահանումից հետո ջոկատը միացել է «Եղնիկներ» պարտիզանական ջոկատին (հրամանատար՝ Շ. Մեղրյան), մասնակցել Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրերի ազատագրական մարտերին: Գյուղից զոհվել են 3 խաղաղ բնակիչ, 3 ազատամարտիկ:

 1992-ից Բուզլուխի ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ:

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am