Բուռնության Ջորջ: Ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 25-ին Իրանի Սպահան քաղաքում, պատմաբան: 1976 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի, 1989թ. պրոֆեսորի կոչում: 1971թ.-ին ավարտել է ԿալիՖոռնիայի համալսարանը (Լոս Անջելես): Հայոց և Արլ. Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի երկրների պատմություն է դասախոսել Կոլումբիայի (1978, 1984, 2004, Նյու Յորք), Թաֆթսի (1995-1999, Մաս- սաչուսեթս) համալսարաններում, 1989-ից դասավանդում է նաև Նյու Յորքի Իոնա քոլեջում և այլ ուսումնական հաստատություններում:

 Աշխատությունները հիմնականում վերաբերում են XVIII-XIX դդ. Արլ. Հայաստանի և Հայոց նոր շրջանի պատմության հիմնախնդիրներին:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am