Բոշնաղյան Արսեն Սերգեյի: Ծնվել է 1914 թվականի հունիսի 26-ին, Նոր Բայազետում (այժմ՝ ք. Գավառ): Մահացել է 1972 թվականի հունվարի 8-ին, Երևանում:1958 թվականից եղել է խորհրդային բանակի գեներալ-մայոր: 1932թվականին ավարտել է Թիֆլիսի հետևակային դպրոցը, 1935-ին Օրենբուրգի ավիադպրոցը, Գլխավոր Շտաբի բարձրագույն դասընթացները (1955, Մոսկվա): 1935-1940-ին ծառայել է Հայկական առանձին լեռնահրաձգային դիվիզիայում: 1941-1943-ին եղել է Գերագույն շտաբի օպերատիվ վարչության ուղղության պետի օգնական: Մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, Հս. Կովկասում, Ղրիմում մղված ռազմական գործողությունների պլանների մշակմանն ու իրականացմանը: Հետպատերազմյան տարիներին եղել է կորպուսի օպերատիվ բաժնի, դիվիզիայի, ապա՝ կորպուսի շտաբի պետ, բանակի հրամանատարի տեղակալ: 1960-1963-ին ծառայել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորախմբում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am