Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Բերձոր: Բերձորի ազատագրումը

Բերձորի Ս. Համբարձման եկեղեցին Բերձոր քաղաք (մինչև 1993-ը՝ Լաչին, 1993-1996-ին՝ Քաշաթաղ), ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Ստեփանակերտից 50 կմ հարավ-արևմուտք, Հակարի գետի ձախափնյա ձորալանջին, Արծվասարի (Լաչին) հարավային գագաթի արևմտյան լանջին՝ Ձորագետ և Թոնագետ գետակների վերնահովտում։ 1996-ի ապրիլի 25-ին վերանվանվել է պատմական Արցախի Բերձոր գավառի անունով։ Բնակչությունը՝ 2150 (2003 թ մարդահամարի տվյալներով)։ Ունի 2 միջնակարգ (կոչվել են Հ. Գալստյանի և Վ. Զատիկյանի անուններով), երաժշտական, գիշերօթիկ և մարզարվեստի դպրոցներ, երկրագիտական թանգարան-պատկերասրահ, շրջանային հիվանդանոց են։ Գործում են արտադրական մի շարք ձեռնարկություններ, փայտամշակման ե մետաղամշակման արտադրամասեր, ալրաղաց։ Բերձորի Ս. Համբարձման եկեղեցին օծվել է 1998-ի մայիսի 31-ին։
Բերձորի Ս. Համբարձման եկեղեցին

 Շուշիի ազատագրումով և հակառակորդի մյուս կրակակետերի լռեցումովԲերձոր քաղաքը (Լեռնային Ղարաբաղ) Ատեփանակերտը և հարևան բնակավայրերը շունչ առան։ Երկու օրում թշնամու դիմադրությունր կոտրվեց։ Շուշիի ազատագրումից հետո ռազմական գործողություններն ընդունեցին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային պատերազմի բնույթ, իսկ ԼՂՀ անկախությունը դարձավ անշրջելի։ Շուշիի ռազմական գործողությունը մարտական լուրջ մկրտություն էր ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի համար։ Այն իր արժանի տեղը գտավ հայ ռազմական արվեստի պատմության մեջ։

 Արցախի հինավուրց մայրաքաղաքի ազատագրումն ամրապնդեց հայ ժողովրդի հավատը հաղթանակի հանդեպ, բարոյահոգեբանական հարված հասցրեց թշնամուն, որն այդպես էլ չկարողացավ ազատվել պարտվողի հոգեբանությունից։ Շուշիի փայլուն հաղթանակը հնարավոր եղավ հայ մարտիկների անձնազոհ սխրանքների ու ոգու արիության շնորհիվ։

 Պատերազմի հաղթական ավարտը արդեն մոտ էր։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առջև խնդիր դրվեց մի քանի օրվա րնթացքում բացել կենսական հույժ կարևորություն ունեցող Շուշի-Լաչին-Գորիս ճանապարհը։ Հայ ազատամարտիկները մայիսի 15-ին ազատագրեցին Լիսագորը, իսկ մայիսի 17-ին՝ Բերդաձորի ենթաշրջանը։ Հետապնդելով խուճապահար հակառակորդին՝ արցախյան ուժերը մայիսի 18-ին մտան Բերձոր (Լաչին)։ Դրանով իսկ ճեղքվեց շրջափակման օղակը, և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ Հայաստանի Հանրապետությանը։ Լաչինի հումանիտար միջանցքով սկսվեց Արցախին սննդամթերքի, վառելանյութի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումր։ Բացվեց «կյանքի ճանապարհը», և Արցախը հավերժ կապվեց մայր հայրենիքին։ Այս հաղթանակները խթանեցին ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման գործընթացին։ Բերձորը (Լաչին) ազատագրվեց 1992-ի մայիսի 18-ին: 1993-ի դեկտեմբերի 2-ին քաղաքը բնակեցվեց  Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

 

Գրականության ցանկ

 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994: 1 հատորով, Երևան. Հայկ. հանրագիտարան հրատարակչություն, 2004:

Հայոց պատմություն, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. Երևան, 2012:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am