Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Բերդաձորի առանձին մոտոհրաձգային գումարտակ

 Բերդաձորի առանձին մոտոհրաձգային գումարտակ: Շուշիի պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992 թվականի սեպտեմբերին՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի կամավորական ջոկատների հիմքի վրա և ներառել նույն թվականին ստեղծված Մեծշենի, I Հինշենի, Եղցահողի վաշտերը։ Գումարտակը մասնակցել է Լաչինի հյուսիսային և հարավային մատույցներում մղված, ինչպես նաև Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլիի, ՀորադիզիՄարտակերտի, Շուշիի ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Վ. Կապան։ Գումարտակից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Ա. Մկրտչյանը (հետմահու), Վ. Կապանը, Հ. Պետրոսյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Ղ. Նասիբյանը, Ի. Հունանյանը (հետմահու), Հ. Նասիբյանը, Ռ. Մինասյանը, Կ. Սարգսյանը։ Զոհվել է 6 ազատամարտիկ։

 

Մ. Հարությունյան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am