Բերբերյան Հուրի Վարդգեսի: Ծնվել է 1966թ. դեկտեմբերի 5-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Պատմաբան: 1988թ. ավարտել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի բակալավրատուրան: 1993թ. ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) մագիստրատուրան: 1998թ.-ից դասախոսում է Կալիֆոռնիայի պետական համալսարանում: 1997թ.՝ պատմական գիտությունների դոկտոր: 1998թ.՝ պատմական գիտությունների պրոֆեսոր: Աշխատությունները վերաբերում են իրանահայ գաղութի XX դ. 1-ին տասնամյակի սոցիալ-տնտեսական , քաղաքական հիմնահարցերին: Հեղինակ է «Հայերը և 1905-1911 թթ. Իրանական սահմանադրական հեղափոխությունը. Ազատության նկատմամբ սերը չունի հայրենիք» (անգլերեն , 2001) աշխատության:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am