Շավարշ Բասենցյան Պապոյի: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հայտնի է նաև որպես Խմբապետ Շավարշ: Ծնվել է 1874թ.-ին Խաչլու  գյուղում (Ալաշկերտ քաղաքի մոտ): Եղիշե Չարենցի «Խմբապետ Շավարշը» (1929) էպիկական պոեմի հերոսը: Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, ՀՀԴ Սոֆիայի ռազմական վարժարանը: Մասնակցել է Արևմտյան Հայաստանում մղված ազատագրական պայքարին, 1903-ին գերվել է, դատապարտվել 101 տարվա ազատազրկման: 1908-ին համաներմամբ ազատվել է Էրզրումի բանտից: Քեռու կամավորական գնդում եղել է հեծյալ վաշտի հրամանատար, 1915-ից՝ Անդրանիկի զորաջոկատում խմբապետ: Հայաստանում խորհրդային իշխանության հաստատվելուց (1920-ի դեկտեմբերի 2) հետո ձերբակալվել է, ազատվել 1921-ի փետրվարի ապստամբության ժամանակ և դարձել Ղամարլուի ճակատի հրամանատարի տեղակալ: Ապստամբության պարտությունից (ապրիլի 2) հետո անցել է հրան: 1922-ին՝ համաներումից հետո, վերադարձել է Երևան և շատ չանցած ձերբակալվել է: Մեկ ու կես տարի անց ազատվել է, աշխատել Երևանի քաղխորհրդում: Ձերբակալվել է 1937-ի օգոստոսի 27-ինՄահացել է  (գնդակահարվել է) 1937թ. նոյեմբերի 13-ին Երևանում, հետմահու արդարացվել (1960): Չարենցը ընդհատակում երեք ամիս ապրել է Շավարշ Բասենցյանի բնակարանում:

Երկեր.

Արկածալի կյանք (հիշողություններ, օրագրություններ, հոդվածներ), (կազմ., խմբ. և ծանոթագրեց Վ. Գրիգորյանը), Ե 2005:

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am