Բարխուդարյան Սեդրակ Գևորգի: Ծնվել է 1898թ. մարտի 21-ին Հավթվան գյուղում (Իրանի Սալմաստ գավառ): Մահացել է 1970 թվականի մայիսի 8-ին Երևանում: Հնագետ, պատմաբան, վիմագրագետ: 1957 թվականից Պատմական գիտությունների թեկնածու: 1932-1937-ին՝ ՀՊՊԹ, 1954-ից՝ ՀԽԱՀ ԳԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող: 1960-ին հիմնադրել է ՀԽԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժինը: 1935-ին լույս է տեսել Բարխուդարյանի «Վելիքուխի երկիրը» աշխատությունը, 1963-ին՝ «Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ» մենագրությունը: Կազմել է «Դիվան հայ վիմագրության» (պր. 2-5, 1960-82) մատենաշարը:

1937-ին անհիմն բռնադատվել է, հետագայում արդարացվել:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am