Բարթիկյան Հրաչ Միքայելի: Ծնվել է 1927 թ. հուլիսի 7-ին Աթենքում: Պատմաբան, աղբյուրագետ: Մ.Հ. Բարթիկյաևի որդին: ՀՀ ԳԱԱ ակադեմիայի (1996, թղթակից անդամ՝ 1990-ից): Աթենքի ակադեմիայի թղթակից անդամ (1980): Ավարտել է Աթենքի հունական գիմնազիան (1945), 1953-ին ավարտել է ԵՊՀ-ն: 1957-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, 1980-ից՝ միջին դարերի պատմության բաժնի վարիչ:

 Աշխատությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի, հայ-բյուզանդական հարաբերությունների պատմությանը, աղբյուրագիտությանը: 1973 թ.-ին աշխարհաբարի է փոխադրել Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրությունը»: Հայերեն է թարգմանել բյուզանդական պատմագիրների երկերը, «Հունական արխիվային փաստաթղթեր հայ-հունական հարաբերությունների մասին Առաջին հանրապետության շրջանում (1918-1920)» (1998) գիրքը, բյուզանդական «Վասիլ Դիգենիս Ակրիտաս» էպոսը: 1981թ. հունարեն հրատարակել է «Բյուզանդիան հայկական աղբյուրներում», «Բյուզանդիա և Հայաստան» (1991), «Գավրոսների բյուզանդական ազնվականական ընտանիքը» (1993) գրքերը: 1981թ. եղել է բյուզանդագետների հունական ընկերության պատվավոր, 1987թ. Հռոմի հասարակակն գիտությունների և արվեստի Տիբերինա ակադեմիայի թղթակից անդամ:

 1980 թ. ստացել է ՀՀ ԳԱԱ Մեսրոպ Մաշտոցի անվան, 2005 թ. ՀՀ նախագահի մրցանակներ, 1981 թ. Սալոնիկի (Հունաստան) Արիստոտելի համալսարանի Արիստոտելի անվան մեդալ:

 

Երկեր

 Հայ-բյուզանդական հետազոտություններ, հ. 1-2, Ե., 2002:

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am