Բաղյան Գրիգոր Բաղյան Գրիգոր Կարապետի: Ծնվել է 1912թ. մարտի 31-ին Խաչկապ գյուղում (այժմ Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանում): Մահացել է 1965թ. սեպտեմբերի 27-ին Բելոռուսիայի Հանրապետության Գրոդնո մարզում: Թաղված է Երևանում: Գեներալ-մայոր: 1943թ. ավարտել է «Վիստրել» սպայական դասընթացները: 1948թ. ավարտել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ակադեմիան: 1955թ. ավարտել է ԳՇ ռազմական ակադեմիան: Հետպատերազմյան տարիներին եղել է դիվիզիայի հրամանատար, ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ: 1941-1945թթ. մասնակցել է Հայրենական պատերազմին Ուկրաինայում (Ձապորոժիեի շրջան) մղված պաշտպանական մարտերին: 1942թ. օգոստոսի 23-ից 1943 թ. փետրվարի 2-ը՝ Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին: 1943թ. որպես հրաձգային գնդի հրամանատար, մասնակցել է 4-րդ ուկրաինական ռազմաճակատում մղված մարտերին (Կամենեց-Պոդոլսկ, Ստանիսլավ քաղաքների ազատագրմանը, Ղեսնայի գետանցմանը և այլն): Բաղյանի անունով է կոչվել Երևանի № 141 դպրոցը:

 Հերոսի կոչում է ստացել Չեխոսլովակիայի Օլոմոուց քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար: 1945թ. սեպտեմբերի 29-ին արժանացել է ԽՍՀՄ հերոս կոչման:1963թ. ստացել գեներալ-մայորի կոչում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am