Բաղրամյան Վալերի Ռիկոյի: Ծնվել է 1962 թվականի հունվարի 4-ին Սումգայիթում: Մահացել է 1994թ. ապրիլի 21-ին Իլխըչլար գյուղում (Աղդամի շրջան): Ավիամեխանիկ, ազատամարտիկ: 1980-1982-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: Ավարտել է Եգորևսկի (Մոսկվայի մարզ) քաղաքացիական ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1988): 1988-1994-ին աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում, ապա՝ օդանավակայանում:

 1991-94-ին Ստեփանակերտի «Մայիս», սումգայիթցիների «Վրեժ» կամավորական ջոկատների և Ասկերանի ՊՇ ստորաբաժանումների (դասակի հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատար) կազմերում մասնակցել է Ասկերանի (Մալիբեկլու, Ղուշչիլար, Խոջալու), Մարտակերտի (Մաղավուզ, Հարությունագոմեր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

 Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Թաղված է Ստեփանակերտում:

 

Ս. Բաղրամյան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am