Բաղրամյան Իլյա Ալեքսեյի: Ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի Շամխորի շրջանի Չարդախլու գյուղում: Մահացել է 1997 թվականին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Գեներալ-մայոր: 1959թ. ավարտել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա: 1969թ. ավարտեկ է ԽՍՀՄ Զինված ուժերի Գերագույն շտաբի ռազմական ակադեմիան: 1973-1984թթ.՝ ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ ՀԿԿ նախագահ: 1971թ.՝ Խորհրդային բանակի գեներալ-մայոր: Ծառայել է Լատիշական հրաձգային դիվիզիայում, ԳԴՀ-ում տեղակայված խորհրդային զորախմբում, Միջինասիական և Անդրկովկասյան ռազմական օկրուգներում: Եղել է հրաձգային դիվիզիայի հրամանատար:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am