Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Բաղիրով Ռուբեն (Բաղիրյան)

Բաղիրով Ռուբեն (Բաղիրյան) Քրիստափորի  Բաղիրով Ռուբեն (Բաղիրյան) Քրիստափորի: Ծնվել է 1908թ. հունիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում: Լեյտենանտ: Մահացել է 1978թ. փետրվարի 20-ին Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում: 1944թ.՝ Աշխաբադի ռազմահետևակային ուսումնարան: 1941-1945թթ.՝ Հայրենական պատերազմի ժամանակ 1-ին ուկրայնական ռազմաճակատում եղել է 350-րդ դիվիզիայի վաշտի հրամանատար: 1944թ. սեպ. 23-ին ՝ ԽՍՀՄ հերոս: Հերոսի կոչման արժանացել է Արևմտյան Բուգի, Սանի և Վիսլայի գետանցման մարտերում ցուցաբերած խիզախության համար:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am