Բաղդասարյան Սիմոն  Բաղդասարյան Սիմոն Կարապետի: ԽՍՀՄ հերոս, կապիտան: Ծնվել է 1913թ. հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղ Դիրաքլարում (այժմ՝ գյուղ Կառնուտ): Մահացել է 1993թ. մարտի 4-ին Երևանում: 1938թ. ավարտել է Թբիլիսիի ռազմական ուսումնարանը: 1951թ. ավարտել է ՀԿԿ կենտկոմին առընթեր կուսակցական դպրոցը:

1941-1945թթ. մասնակցել է Հայրենական պատերազմին 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում (Թաման, Կերչ, Սևաստոպոլ, Լեհաստան, Բեռլին):

1945թ. մարտի 24 ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am