Բաղդասարյան Հովհաննես Բաղդասարյան Հովհաննես Մնացականի: Ծնվել է 1914թ. ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սոնգյուռլու գյուղում (այժմ Հայրենյաց գյուղում): Մահացել է 1997թ. Երևանում: Պատմաբան, կուսակցական պետականա աշխատող: 1949-1951թթ. եղել է «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր: 1952-1957թթ.՝ «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր: 1957-1961թթ.՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար: 1958-1966թթ.՝ ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր: 1961-1966թթ.՝ ԽՄԿԿ ԿՎՀ անդամ: 1961-1966թթ.՝ ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար: 1966-1967թթ.՝ ՀԽՍՀ մշակույթի նախարար: 1967-1985թթ.՝ ՀԽԱՀ ԳԽ Նախագահության նախագահի տեղակալ: 1985-1988թթ.՝ ՀԽԱՀ Նախարարների խորհրդին առընթեր տերմինաբան, կոմիտեի նախագահ:

 1972թ.ստացել է պատմաբանական գիտությունների դոկտորի կոչում: Բաղդասարյանի աշխատությունները վերաբերում են ԽՄԿԿ պատմությանը:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

Երկեր

Անդրկովկասի կուսակցական կազմակերպությունների պայքարը ՍՄԿԿ միասնության համար, Ե., 1969:

Մեր հզոր միությունը, Ե., 1972:

Հռետորական խոսքի ուժը, Ե., 1987:

Կոմունիստական պարտիայի լենինյան միասնությունը, Երևան, Հայպետհրատ, 1962, 235 էջ:

Սովետական մարդը, Երևան, Հայաստան, 1975, 383 էջ:

Ժուռնալիստիկան, ժուռնալիստը և ժամանակը, Երևան, Հայաստան, 1981, 460 էջ:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am