Բաբայան Լևոն Հովհաննեսի: Ծնվել է 1917, օգոստոսի 1-ին Թիֆլիսում: Մահացել է 1985, հունիսի 4-ին Երևանում: Եղել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1962 թ.)։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1948-1960 թվականներին կատարել է կուսակցական պետական աշխատանք։ 1969-1985 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի պատմագրական բաժնի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են Հայաստանի միջնադարյան պատմությանըՀայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը XIII-XIV դդ.», 1964) և պատմագրությանըՀայաստանի ֆեոդալիզմի դարաշրջանի պատմության ուսումնասիրությունը սովետահայ պատմագրության մեջ», 1970:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

Երկեր

Դրվագներ Հայաստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (V-VIII դարեր), Ե., 1977:

Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (IX-XIII դդ.), Ե., 1981:

Դրվագներ Հայաստանի XIV-XVIII դարերի պատմագրության, Ե., 1984:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am