Բաբայան Աղվան Նահապետի: Բաբայան Աղվան Նահապետի: Ծնվել է 1921թ. հունիսի 7-ին գյուղ Թառաթումբ (Եղեգնաձորի շրջան, Վայոց Ձորի մարզ, ՀՀ): 1939թ. ավարտել է երկաթուղային տեխնիկում (Երևան): Զորակոչվել է Զինված ուժեր 1940թ. հունվարի 25-ին Եղեգնաձորի ՇԶԿ-ի կողմից: Ավարտել է գնդային դպրոց: Ծառայել է ք. Միլլերեվոյում (525-րդ Հրաձգային գունդ, 217-րդ Հրաձգային դիվիզիա): 1941թ. հուլիսի ք. Բելայա Ցերկովի (Չերկասկի մարզ, Ուկրաինա) մոտ մարտում վիրավորվել է: Ապա մարտնչել է Դեսնայի ափերին: Հոսպիտալի էվակուացման ժամանակ ծանր վիրավորվել է, ընկել գերի, որտեղից 1942 թվականի փետրվարի 27-ին փախել է: Հասել է մինչև գ. Պավլովկա (Նեվինոմիսկի շրջան, Ստավրոպոլի երկրամաս, ՌԴ): 1943թ. հունվարին գյուղը ազատագրվել է: Մասնակցել է Կուբանի, Դոնբասի, Մելիտոպոլ քաղաքի ազատագրմանը, Սիվաշում հակառակորդի պաշտպանության ճեղքմանը և Սևաստոպոլի գրոհին: 1944թ. մայիսի 7-ին Սևաստոպոլի համար մղված համառ մարտերում Բաբայանը դասակն առաջիններից մեկն է ճեղքել Սապուն-գորա բարձունքում հակառակորդի պաշտպանությունը, ոչնչացրել դոտը: Փոխարինել է գումարտակի հրամանատարին և գրոհով տիրացել Սևաստոպոլի թաղամասերին, ոչնչացնելով հակառակորդի ավելի քան 100 զինվոր և սպա: Սևաստոպոլի ազատագրման ժամանակ ցուցաբերած արիության և հերոսության համար դասակի (2-րդ Հրաձգային գումարտակ, 647-րդ Հրաձգային գունդ, 216-րդ Հրաձգային դիվիզիա, 51-րդ Բանակ, 4-րդ Ուկր. ռազմաճակատ) հրամանատար ավագ սերժանտ Ա. Ն. Բաբայանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե Աստղ» մեդալով: Հետագայում մասնակցել է Արևելյան Պրուսիայի մարտերին: Հայրենական Մեծ Պատերազմի մարտերում 4 անգամ վիրավորվել է (17.07.41, 09.09.41, 10.08.43, 15.10.44): Զորացրվել է 1945թ.: 1955թ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը: Աշխատել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն: Մահացել է 1992թ. հունվարի 17-ին: Պարգևատրվել է Կարմիր Աստղի, Կարմիր Դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաներով, մեդալներով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրական հանրագիտարանհատոր ԱԵրևան 2005թ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am