Ազգային Լեգեոն: Կամավորական ջոկատ: Կազմավորվել է 1989-ին, Երևանում՝ տարբեր դպրոցների 9-10-րդ դասարանի աշակերտներից: 1992-ին ջոկատը համալրվել է Մասիսի և Սիսիանի նույն տարիքի կամավորականներով: Ունեցել է շտաբ, դրոշ, զինանշան: Մինչև 1992-ի հունվարը «Ազգային լեգեոնը» մասնակցել է ուսումնամարզական հավաքների: 1992-ի աշնանը ջոկատի հիմքի վրա կազմավորվել է «Արծիվ-3» կամավորական գումարտակը: 1992-1994-ին «Ազգային լեգեոնը»  մասնակցել է ՀՀ Գորիսի (Շուռնուխ, Աղբուլաղ, Կոռնիձոր), Կապանի, Սիսիանի և ԼՂՀ Ասկերանի, Մարտակերտի (Հոռաթաղ, Չլդրան, Մաղավուզ, Հակոբ Կամարի, Տոնաշեն, Մադաղիս), Կուբաթլուիի (Սեյթաս, Մազրա, Վերին Ջիբիքլի, Ներքին Ջիբիքլի), Լաչինի (Ծաղկաբերդ, Կուշչի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Հրամանատարներ՝ Ս. Հակոբյան, Լ. Գևորգյան (մարտական հրամանատար), շտաբի պետ՝ Հ. Գերոյան: Ջոկատից զոհվել է 4 ազատամարտիկ:

Հ. Վադումյան

 Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am