Ազատագրական բանակ: Լուսանկարն արվել է Աղդաբանի գործողությունից առաջ Ազատագրական բանակ: Կամավորական ջոկատ: Կազմավորվել է 1991-ի հունվարին, Երևանում՝ Հայաստանի Հանրապետության (6), սփյուռքի (6), Արցախի (86) կամավորականներից: Ուներ դրոշ, զինանշան: 1991-1994-ին մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, Ճամբարակի (Վահան), Վարդենիսի (Դարա, Փամբակ, Շորժա, Ազիզլու, Սոթք և այլն) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ, էրքեջ, Կարաչինար, Վերինշեն և այլն), Մարտակերտի (Մարաղա, Չայլու, Թալիշ, Մոխրաթաղ, Մեծշեն, Չափար, Նարեշտար, Չարեքտար, Աղդաբան, Օրթափայա, Գյունեփայա, Սրխավենդ, Կիչան և այլն), Հադրութի (Տող, Ծամձոր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ջոկատի 4 ազատամարտիկ մասնակցել է «Արծիվ-մահապարտների» մարտական գործողություններին: Հրամանատարներ՝ Լեոնիդ Ազգալդյան (հիմնադիր, գլխավոր հրամանատար), Վլադիմիր Բալայան, Հ. Հովսեփյան, Ի. Բաբայան, Գ. Միրզոյան, Ս. Հակոբյան, Ս. Գալստյան: Կազմավորումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք միավորման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտի շղթայում: Ջոկատից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվել է 2 (հետմահու), զոհվել 39 ազատամարտիկ:

 

Ն. Գալստյան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am