Այվազյան Վիտյա ՎորոշիԱյվազյան Վիտյա Վորոշի: Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 31-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության Սպանդարյան գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): Մահացել է 1990թ. օգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: 1977թ. ավարտել է ԵՊՀ: 1977թ. աշխատել է Հայշինբանկում, «Աիրիուս» գործարանում, «Լույս» արտադրական, «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորումներում: 1990թ.` ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1996թ. ստացել է ՀՀ «Հայրենիք» շքանշան: 1996թ. սեպտեմբերի 20-ին հետմահու ստացել է  Հայաստանի ազգային հերոսի կոչում: 1989-ի հունվարի 7-ին ակտիվ քաղաքական և ազգային-ազատագրական պայքարի կոչերի համար ձերբակալվել է և շուրջ մեկ ամիս պահվել Նուբարաշենի բանտում:

 Զոհվել է դավադիր գնդակից, երբ Գ. Ա. Միքայելյանի հետ գնացել էր «Հայաստանի ազգային բանակի» շտաբ՝ զինական միասնության բանակցություններ վարելու:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am