Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ավետիսյան (Թերլեմեզյան) Մկրտիչ

 Ավետիսյան Մկրտիչ Ավետիսի (Թերլեմեզյան Մկրտիչ)Ավետիսյան Մկրտիչ Ավետիսի (Թերլեմեզյան Մկրտիչ): Ծնվել է 1864թ. ապրիլի 12-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ: Սովորել է Վան քաղաքի վարժարանում: Սովորել է Մկրտիչ Փորթուգալյանի մոտ: 1885թ.՝ Արմենական կուսակցության հիմնադիրներից: Արմենական կուսակցության Վանի մասնաճյուղի ղեկավար: 1886թ. թուրքական կառավարության կողմից աքսորվել է երկրից: Մարսել քաղաքում աշխատակցել է «Արմենիա» շաբաթաթերթին: 1891թ.՝ հրատարակչական գործունեություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 1893թ.-ից՝ Սալմաստի, Խոյի, Ուրմիայի և Թավրիզի հայկական դպրոցների թեմական տեսուչ: 1894թ.՝ Մկրտիչ Վանեցու առաքելության մասնակից Պետերբուրգում: 1896թ.՝ Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից:

Մահացել է 1896թ. հունիսի 11-ին Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Աղբակ գավառում՝ Բարդուղիմեոս վանքում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am