Ավետիսյան Հունան Մկրտչի: Ծնվել է 1914թ. հուլիսի 20-ին Արևելյան Հայաստանի Ծավ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) գյուղում: Մահացել է 1943թ. սեպտեմբերի 16-ին Խորհրդային Ռուսաստանի Վերխնեբականսկ գյուղում: Եղել է Խորհրդային միության հերոս: 1942թ. օգոստոսից մասնակցել է Հյուսիսային Կովկասուի պաշտպանությանը: Մասնակցել է Նովորոսիյսկ-Թամանյան հարձակողական օպերացիային: 1943թ. սեպտեմբերի 16-ին Ավետիսյանի դասակը ոչնչացրել է Նովոռոսիյսկի մատույցներում ֆաշիստական հենակետային ամրությունները: 1944թ. մայիսի 16-ին՝ հետմահու ստացել է Խորհրդային Միության հերոսի կոչում, ապա Լենինի շքանշան, «Ոսկե աստղ» մեդալ:
Ավետիսյանի անունը ընդմիշտ գրանցվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի, Սևաստոպոլյան 390-րդ հրաձգային գնդի առաջին վաշտի անձնակազմի ցուցակում: Հուշարձաններ է կանգնեցված Ծավ գյուղում, Կապան և Երևան քաղաքներում:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
73

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am