Ատոմ Նիտրա (Շահրիկյան Հարություն): Ծնվել է 1860թ. Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: Մահացել է 1915թ. Օսմանյան կայսրության Կոստանդնուպոլիս քաղաքում: Ավարտել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը: 1890-1895թթ. Տրապիզոն քաղաքում եղել է փաստաբան: 1897թ. քաղաքական գործունեություն է ծավալել կովկասյան տարածաշրջանում: Եղել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ:
1895թ. թուրքերի կողմից ձերբակալվել է: 1905-1906թթ. նյութապես օգնել է թաթարներից տուժած հայերին: ՀՀԴ բյուրոյի հանձնարարությամբ մեկնել է Սալմաստ, մասնակցել է Խանասորի արշավանքի (1897, հուլիսի 25) կազմակերպմանը: Հետագայում՝ Բաքվի ՀՀԴ ղեկավարներից:
1905-1906-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Հս. Կովկասի հայերից հավաքած դրամով մեծաքանակ զենք է փոխադրել կռվի շրջանները:
Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո մեկնել է Կ. Պոլիս, որտեղ ծավալել է ազգային, կուսակցական և հրապարակախոսական լայն գործունեություն:
Հեղինակ է Հայկական հարցին նվիրված մի շարք աշխատությունների:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am