Ասրյան Հովհաննես Արտեմի: Ծնվել է 1920թ. փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում): Մահացել է 1969թ. դեկտեմբերի 13-ին Լեռնային Ղարաղաբաղի Ինքնավար Մարզի Վանք գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում): Ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից, «Ստալինգրադ» պարտիզանական ջոկատի հիմնադիրներից: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ջոկատի հետ ոչնչացրել է ֆաշիստական պահակախումբը, Փարիզի Էյֆելյան աշտարակի վրայից հանել Գերմանիայի զինանշանն ու դրոշը և կանգնեցրել Ֆրանսիայի պետական դրոշը:

 1945թ. զորացրվելուց հետո եղել է ծննդավայրի մշակութային կենտրոնի տնօրեն: Նրա ջանքերով կանխվել է Բաքվի կարդադրությամբ Գաձասար վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պայթեցումը: Հայրենական պատերազմում (1941-1945) Սևաստոպոլի պաշտպանական մարտերի ժամանակ վիրավոր գերի է ընկել (1942թ. հուլիսի 3): Համակենտրոնացման ճամբարից 6-րդ փախուստից հետո հասել է Փարիզ:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am