Ասկերան: (պարսկերեն՝ Askeran - զորանոց), քաղաք, ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչական կենտրոնը (նախկինում՝ գյուղ Շուշիի գավառում, շրջկենտրոն՝ 1978-ից), Ստեփանակերտից 18 կմ հյուսիս-արևելք՝ Կարկառ գետի ձախ ափին՝ 600 մ բարձրության վրա: Տարածքը՝ 1562 հա: Բնակչությունը՝ 2045 (2002): Զբաղվում են երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ: Ունի գինու-կոնյակի, ոչ ալկոհոլային խմիչքների գործարաններ, շինարարական ձեռնարկություններ, միջնակարգ և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, կենտրոնական շրջանայինՄայրաբերդի քաղաքապետարանը հիվանդանոց, համաճարակային հիվանդությունների կայան: Հայտնի է XVIII դ. կեսից: Եղել է ռուսական բանակի զորանոց: Ասկերանում պահպանվել է Բերդ ամրոցը (Մայրաբերդ, 1788-89), որտեղ պատերազմի տարիներին տեղակայվել է Ասկերանի պաշտպանական շրջանի շտաբը: 2002-ից Ասկերանում գործում է նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցին:

 1988-ի փետրվարին, հատկապես Ասկերանի դեպքերից հետո, շրջանի նախաձեռնող խմբի ղեկավարությամբ Ասկերանում և շրջանի գյուղերում ստեղծվել են ինքնապաշտպանական, իսկ 1990- ին՝ կամավորական ջոկատներ (ընդհանուր հրամանատարներ՝ Մ. Հակոբջանյան, Վ. Բալասանյան), որոնց հիմքի վրա կազմավորվել է Ասկերանի ՊՇ:

 Ասկերանի ջոկատը առանձին և ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտունիի, Մարտակերտի, Շուշիի, Կուբաթլուի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Հրամանատարներ են եղել Է. Բարսեղյանը, Ա. Հարությունյանը, Յու., Շմ. և Շ. Աղաջանյանները, Պ. Ապրեսյանը, Ռ. Հակոբջանյանը: Ասկերանից զոհվել է 37 ազատամարտիկ:

 

Վ. Բալասանյան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am