Աշոտ Արծրունի: 836-852 և 868-874թթ.՝ Վասպուրականի գահերեց իշխան: Գերիշխանության համար Բագրատունիների պայքարում աջակցել է մորեղբորը՝ Բագրատ Բագրատունուն: Վերջինիս հետ 850թ. դիմագրավել է Աբու Սայիդ արաբ ոստիկանին՝ արգելեով նրա մուտքը Հայաստան:

852թ. գերևարվել է արաբ զորապետ Բուղայի կողմից: 859թ. կեղծ ուրացությամբ ազատվելով գերությունից՝ առժամանակ արաբական զորքերի կազմում պատերազմել է միջագետքում, ապա վերադառնալով հայրենիք՝ վերականգնել է նախկին իրավունքները: 860-ական թթ. պատերազմել է Բերկրիում հաստատված արաբական ամիրայության դեմ: Աշոտ Արծրունին Վասպուրականի երկրորդ գահերեց իշխանն էր՝ Համազասպ Արծրունուց հետո: Մահացել է 874թ.:  Թաղված է Աղբակ գավառի Ս. Խաչ վանքում:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am