Աստուրյան Հարություն: Ծնվել է 1880թ. Կիլիկիայի Մարաշ քաղաքում: Մահացել է 1950թ. մարտի 28-ին Արգենտինայի Կորդովա քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում: Սովորել է Վենետիկի Ս. Ղազար կղզու դպրոցում: Սովորել է Մյունխենի համալսարանում: 1924թ.-ից՝ Կորդովայի «Մոնսերատ» վարժարանի լատիներենի և դրանսերենի պրոֆեսոր: Պատմական գիտությունների դոկտոր: Պրոֆեսոր: Մյունխենի համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Վենետիկ: 1922թ.-ից ապրել է Արգենտինայում: Աշխատությունները վերաբերում են հիմնականում հին և միջնադարյան Հայաստանի պատմությանը: «Պատմություն հայոց» աշխատության մեջ ամփոփ շարադրել է Հայաստանի քաղաքական պատմությունը:

Երկեր: Աստուրյան Հ., Քաղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի եւ Հռոմվայ, Վնետիկ, 1912: Աստուրյան Հ., Պատմութիւն հայոց, 1947:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am