Առուստամով Գեորգի (Առուստամյան Արկադիի): Ծնվել է 1919թ. հուլիսի 28-ին Կիսլովոդսկում: Մահացել է 1945թ. հունվարի 22-ին Բիշովստալում: 1945թ. հունիսի 25-ին հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոս: Օգնել է խոհարար հորը մեծացնել եղբայրներին և քրոջը: Զբաղվել է ֆուտբոլով: Արագ վազքի համար ստացել է "Հրդեհ" մականունը: Դպրոցն ավարտել է գերազանց: Ընդունվել է Խարկովի էլեկտրատեխնիկական ինստիտուտը, սակայն առաջին կուրսից (1939) զորակոչվել է կարմիր բանակ: Մասնակցել Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը, խորհրդա-ֆիննական պատերազմին: Ծանր վիրավորվել է սրտի հատվածում: Ապաքինումից հետո վերադարձել է ծառայության:
Հայրենական պատերազմում (1941-1945թթ.) եղել է 1-ին ուկրաինական ռազմաճակատում հետախուզական ստորաբաժանման հրամանատար:
Բազմիցս կատարել է շտաբի առաջադրանքները՝ հակառակորդի թիկունքում հետախուզական գործողություններ իրականացնելով: Իրեն դրսևորել է որպես քաջ սպա: Քաջատեղյակ էր հակառակորդի զինված ուժերի կազմակերպվածությունից: Միշտ զեկուցել է լակոնիկ, հստակ, ընդհանրացնող հետևություններով: Ուշադիր ուսումնասիրել է վերադաս շտաբներ հետախուզական տեղեկությունները հակառակորդի մասին, իր սակավաթիվ ուժերով ձգտել ստուգել տեղեկության իսկությունը:
1945թ. հունվարի 22-ին Բիշկոստալ բնակավայրի մոտ (Լեհաստան) իր վերջին մարտում, վիրավորվել է ոտքից, սակայն շարունակել մարտը: Իր հրամանատարության տակ գործող հետախուզադիվերսիոն ջոկատով ոչնչացրել և գերել է մինչև 200 զինվոր և սպա, 2 տանկ, 2 ԲՏՌ, միքանի հրանոթ: Գեորգի Առուստամովը անձամբ ոչնչացրել է հակառակորդի 20 զինվորական ծառայող: Հերոսի կոչման արժանացել է 1945թ. հունիսի 25-ին:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am