Առուշանյան Բագրատ Իսահակի Առուշանյան Բագրատ Իսահակի: Ծնվել է 1903թ. փետրվարի 27-ին Հին Գորիսում (այժմ՝ գյուղ Վերիշեն՝ ՀՀ Սյունիքի մարզում): Մահացել է 1994թ. հոկտեմբերի 19-ին: 1945 թվականից  ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում:  Հայրենական պատերազմում (1941-45) եղել է բանակի շտաբի պետ, ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, կորպուսի հրամանատար: Ավարտել է Ա. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը (1926), Սոսկվայի Մ. Վ. Ֆրունզեի (1936) և ԳՇ (1948) ռազմական ակադեմիաները: 1926-1932-ին ծառայել է Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, 1939-1940-ին մասնակցել խորհրդա-ֆիննական պատերազմին:

 Հայրենական պատերազմում (1941-1945) եղել է բանակի շտաբի պետ, ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, կորպուսի հրամանատար: Մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը, Դոնի Ռոստովի և մի շարք այլ քաղաքների, Բելոռուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Արրելյան Պրուսիայի մարտերին: Ստացել է Լենինի շքանշան, Կարմիր դրոշի 3 շքանշան, Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշան, Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշան:

 Հետպատերազմյան տարիներին դասախոսել է Գերագույն շտաբի ռազմական ակադեմիայում: Կռվել է Մարշալ Բաղրամյանի հրամանատարության ներքո: Հեղինակ է ռազմագիտական և ռազմապատմական բնույթի աշխատությունների:

 

Գրականության ցանկ

Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան: Հատոր Ա, Երևան 2005:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am