Արտավազդ Գ: Ծննդյան թիվն անհայտ է: Մահացել է մոտ 2 թ.: Եղել է Հայոց թագավոր մ.թ.ա. 5-ից: Արտաշեսյան արքայատոհմից, Արտավազդ Բ-ի որդին: Հռոմը, անհանգստանալով Տիգրան Դ-ի և Էրատոյի ինքնուրույն քաղաքականությունից, զենքի ուժով հարկադրել է նրանց հրաժարվել գահից՝ հօգուտ Արտավազդ Գ-ի, որը, երկար տարիներ պատանդ էր Հռոմում: Մ.թ.ա. 2-ին հայերն ապստամբել են, պարտության մատնել հռոմեական զորքերին, գահընկեց արել Արտավազդ Գ-ին և վերստին թագավոր հռչակել Տիգրան Դ-ին ու Էրատոյին:

Արտավազդ Գ-ի օրոք հատվել է դրամ՝ «Մեծ արքա Արտավազդ» հունանակն մակագրությամբ:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am