Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայաստանի պարսկա-հռոմեական առաջին բաժանումը:Արշակունյաց թագավորության անկումը

 Հայաստանի պարսկա-֊հռոմեական առաջին բաժանումը: Արշակունյաց թագավորության անկումը:378թ.վեստգոթերի դեմ Ադրիանապոլսի ճակատամարտում Հռոմեական զորքերի ծանր պարտությունից և Վաղես կայսեր զոհվելուց հետո սաստկացան «բարբարոս» ցեղերի հարձակումներր, որոնց Խոսրով 3-րդհետևանքով թուլացած կայսրությունը զրկվեց Մերձավոր Արևելքում գործուն քաղաքականություն վարելու և Սասանյան Պարսկաստանի առաջխաղացումները զենքով կանխելու հնարավորությունից: Հռոմեա-պարսկական բանակցությունները հանգեցրին 387 թ. հաշտության պայմանագրի կնքման, որով Մեծ Հայքր բաժանվեց նրանց ազգեցության ոլորտների միջև, արևմտյան (Հռոմեական) մասում գահակալեց Արշակ III-ը, իսկ արևելյան (պարսկական) և մեծագույն մասում՝ Խոսրով III-ը (387-389):

  Արշակ III-ի մահից հետո Հռոմը վերացրեց Հայկական թագավորությունը: Հետևելով Հռոմի օրինակին՝ Սասանյանները 389 թ. Մեծ Հայքը վերամիավորելու մեղադրանքով տապալեցին և բանտարկեցին Խոսրով III Արշակունուն, աթոռազրկեցին հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևին: Սակայն բախվելով հայ ժողովրդի և հայոց պետականության ավանդական սյուների՝ նախարարական իշխանությունների հուժկու դիմադրությանը, Սասանյան արքա Վոամ IV֊-ը հարկադրված եղավ նույն թվականին հայկական գահը շնորհել Խոսրով III-ի եղբայր Վաղարշին, որին անվանեցին Վռամշապուհ:

  Վռամշապուհը (389-414) օգտվելով Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև ստեղծված քաղաքական հավասարակշռությունից՝ բարեկամական կապեր հաստատեց նրանց արքունիքների հետ, քառորդ դար գահակալեց խաղաղությամբ և իմաստությամբ, մեծապես նպաստեց ևրկրի բարգավաճմանը, հատկապես ազգային կրթության զարգացմանն ու մշակույթի բուռն վերելքին, որոնցով իրապես պայմանավորվեց Հայոց «Ոսկե դարը»: Վռամշապուհի հոգատարությամբ հայոց կաթողիկոսական աթոռին շուտով վերահաստատվեց Սահակ Ա Պարթևը, իսկ նրա տեղապահ ընտրվեց Մեսրոպ Մաշտոցը: Վերակազմվեց Հայոց «Գահնամակը», որով, ելնելով նոր իրողություններից, կարգավորվեցին նախարարությունների տեղերն ու պաշտոնները երկրի կառավարման համակարգում: Նորացված «Գահնամակը» Վռամշապուհն ուղարկեց Տիզբոն և ճանաչել տվեց պարսից արքունիքին; Վռամշապուհը, ինչպես նաև նրա հովանավորությամբ ասպարեզ մտած հայ տաղանդավոր գործիչներն ու մտավորականները համոզվել էին, որ օտարալեզու (հունարեն, ասորերեն, պարսկերեն) դպրոցներով անհնար է զարգացնել ազգային կրթությունը, գիտությունն ու մշակույթը: Ուստի նաև հազարապետ Առավանը հատուկ ջանասիրությամբ աջակցեցին Սահակ Պարթևին և Մեսրոպ ՄաշտոցինՄեսրոպ Մաշտոց հայ նոր գրերի ստեղծման և ազգային դպրոցների բացման գործում, մեծապես խրախուսեցին նրանց լուսավորչական ձեռնարկումները:
  Վռամշապուհի մահից հետո հայ նախարարների պահանջով 414 թ. կրկին թագավորեց բանտարկությունից ազատված Խոսրով III-ը, բայց նույն տարում էլ վախճանվեց: Օգտվելով պատեհ առիթից՝ Պարսից արքա Հազկերտ 1-ը հակառակ հայ նախարարների կամքի, 416 թ. հայոց թագավոր նշանակեց իր որդի Շապուհին: Բայց 419 թ. Շապուհի՝ Տիզբոն մեկնելուց և սպանվելուց հետո, հայ նախարարները Ներսես իշխանի գլխավորությամբ ապստամբեցին և թոթափեցին պարսից տիրապետությունր: Սասանյան նոր արքա Վռամ V Գոռը հարկադրված եղավ Վռամշապուհի որդի Արտաշեսին ճանաչել հայոց թագավոր (422-428), իսկ Համազասպ Մամիկոնյանի որդի Վարդանին ՝ Հայոց սպարապետ: Որոշ ժամանակ անց Վռամ V Գոռբ պարսկասեր նախարարներին հրահրեց Արտաշեսի դեմ, նրանց պահանջով և կեղծ ամբաստանությամբ 428 թ. տապալեց նրան: Այնուհետև Հայաստանը հռչակվեց Պարսից տերության առանձնահատուկ վարչամիավոր՝ մարզպանություն, որի առաջին մարզպան նշանակվեց Վեհմիհրշապուհը (428-443):
 
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 69=71

 
 
 
 
Կատվալյան Մ.
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am