Արշակունիների պայքարը պետական անկախության պահպանման համար: Տրդատ III Մեծի գահակալման խաղաղ տարիներին վերականգնվեցին հայ ավատաոու նախարարությունների ավանդական տեղերն ու պարտականություններր պետական կառավարման համակարգում, նրանց գործակալական հնամենի իրավունքներր, զինված ուժերի կազմակերպման և տեղաբաշխման կարզը, վարչաբաժանումներր, հարկային պարտավորություններր և այլն: 290-ական թթ. Տրդատ III Մեծը հետևելով Դիոկղետիանոս կայսերը՝ հալածեց Հայաստանում զգալի տարածում գտած քրիստոնեական համայնքներր: Բայց շուտով քրիստոնեության մեջ տեսնելով իրանական թշնամի աշխարհից գաղափարապես դատվելու և իր միապետությունն ամրապնդելու ազդու գործոն՝ Տրդատ III Մեծը 301 թ. այն հռչակեց պետական կրոն: Հայոց եկեղեցու հայրապետ Գրիգոր Լուսավորչի գլխավորությամբ հիմնվեցին եկեղեցիներ ու քրիստոնեական սրբերի վկայարաններ:
Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագրով և Հայ-Հռոմեական դաշինքով կաշկանդված Պարսկաստանը խրախուսում էր որոշ հայ նախարարների կենտրոնախույս հակումները և Մեծ Հայքի դեմ կովկասյան ցեղերի հրոսակային հարձակումները: Հայոց արքա Խոսրով II Կոտակր (330-338) հարկադրված էր զենքով ճնշել ներքին խռովություններր, սրի քաշել Մանավաղյան, Որդունի և Բզնունի նախարարական տոհմերի նշանավոր ներկայացուցիչներին, վերամիավորել Շապուհ II-ի (309-379) սադրանքով ինքնագլուխ դարձած Աղձնիքն ու Հայոց Միջա֊գետքը, հակահարված հասցնել Մաղքթաց Արշակունի թագավոր Սանեսան-Սանատրուկի ոտնձգություններին: Խոշոր ավատաոուների անհատական ձդտումները կանխելու նպատակով Խոսրով II-ր օրենք սահմանեց, որով հագար և ավելի զինվոր ունեցող նախարարներր բնակվեն մայրաքաղաքում, Հայոց արքունիքի անմիջական հսկողության ներքո:Կարճատև խաղաղության տարիներին Խոսրով II-ր ծավալեց շինարարական աշխատանքներ, հիմնեց Դվին քաղաքը, տնկեց Տաճար մայրի և Խոսրովակերտ արզելանոց անտառները:
Խաղաղությունը խաթարվեց 337 թ., երբ պարսկական մի զորամաս պաշարեց Հայոց Միջագետքի կենտրոն Մծբինը, իսկ մի այլ զորամաս Հեր-Զարևանդ գավառով ներխուժեց Վասպուրական: Սակայն Վանա լճի հյուսիսարևելյան ափին, Առեստ ավանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայկական 30 հազարանոց զորաբանակր սպարապետ Վաչե Մամիկոնյանի հրամանատարությամբ ջախջախեց թշնամուն և ազատագրեց երկիրը: Նույն թվականին մեծ զոհերի գնով կանխվեց նաև պարսիկների երկրորդ հարձակումը:
Խոսրով II Կոտակի մահից հետո պարսկական զորքերը վերստին ներխուժեցին Մեծ Հայք, և Տիրան արքան (339-350) հայրենի գահին հաստատվեց Հռոմեական զորքերի օգնությամբ: Տիրանը շարունակեց իշխանության կենտրոնացման քաղաքականությունը. սանձեց անջատամետ նախարարներին, սահմանափակեց ուռճացած եկեղեցու կալվածքները, տապալեց ընդդիմացող Հուսիկ Ա Պարթևին և կաթողիկոսական աթոռին դրեց Աղբիանոսյան տոհմի ներկայացուցիչ Փառեն Ա Աշտիշատցուն:
350 թ. Շապուհ II-ը խոշոր բանակով ներխուժեց Մեծ Հայք, խարդախությամբ գերևարեց Տիրան արքային ու նրա ընտանիքը: Սակայն նույն թվականին Հայ ֊Հռոմեական միացյալ որքերը Ոսխայի վճռական ճակատամարտում (Բասեն), գլխովին ջախջախեցին պարսկական ուժերին և Շապուհ II-ին հարկադրեցին կնքել հաշտության պայմանագիր՝ գերությունից վերադարձնելով Հայոց արքայի ընտանիքը: ՛Բանի որ Տիրանը կուրացվել էր, իսկ գահաժառանգ Արտաշեսն սպանվել բանտում, Մեծ Հայքի թագավոր հռչակվեց արքայազն Արշակ II-ը (350-368):
Գահակալման սկզբնական տարիներին Արշակ II-ը զիջողական քաղաքականությամբ փորձեց մեղմացնել աշխարհիկ և հոգևորական ավատառուների սրված դժգոհությունները: Նա հաշտվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի հետ և կաթողիկոսական աթոռին հաստատեց Ներսես Ա Պարթևին, որի համագործակցությամբ իրագործեց մի շարք բարեփոխումներ, չափավորվեցին հարկերը, կարգավորվեցին ամուսնաընտանեկան հարաբերությունները, հիմնվեցին նոր դպրոցներ, խնամատար հիմնարկներ և այլն;
Կենտրոնական իշխանության տնտեսական և քաղաքական հորությունր մեծացնելու նպատակով Արշակ II-ը ծրագրել էր արքունական տիրույթներում հիմնել նոր քաղաքներ, որոնցում արտոնյալ պայմաններով կարող էին բնակություն հաստատել նախարարական տիրույթներում ապրող աշխատավորները: Այրարատ նահանգի Կոդովիտ գավառում նա հիմնեց Արշակավանը, որը կարճ ժամանակամիջոցում դարձավ մարդաշատ քաղաք, արհեստագործության և առևտրի առաջատար կենտ- րոն: Արշակ II-ի այդ քաղաքականոլթյունը հարուցեց նախարարների դժգոհությունր, որոնք էլ պարսից օգնությամբ կոր֊ծանեցին Արշակավանը և ձախողեցին արքայի ծրագրերը:
363 թ. գարնանր բորբոքված պարսկա-֊հոոմեական պատերազմի ժամանակ, երբ Շյապուհ II-ի զորքերր ներխուժեցին Հայոց Միջագետք, Արշակ II-ր զինակցեց իր դաշնակից Հուլիանոս կայսերը: Սակայն նույն թվականին Հուլիանոսի զոհվելուց հետո նրան հաջորդած կայսր Հովիանոսը Շյապուհ II-ի հետ կնքեց Հռոմի համար ստորացուցիչ պայմաններով հաշտության պայմանագիր, թշնամուն հանձնեց Հայ-֊Հոոմեական ուժերով գրավված տարածքներր և պարտավորվեց այլևս չաջակցել Արշակ II- ին:
Օգտվելով իրավիճակից՝ 364 թ. գարնանր Շապուհ II-ը խոշոր ուժերով ներխուժեց Մեծ Հայք և Արշակ II-ի դեմ հանեց արքայից դժդոհ նախարարներին՝ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ: Արշակ II-ը և նրա տաղանդավոր սպարապետ Վասակ Մամիկոնյանր չորս տարի հերոսաբար դիմագրավեցին պարսկական զորքերին և պահպանեցին Մեծ Հայքի թագավորության անկախությունր:
Զենքով չհասնելով հաջողության՝ Շապուհ II-ր հաշտություն կնքելու պատրվակով 368 թ. Տիզբոն հրավիրեց Արշակ II- ին և Վասակ Մամիկոնյանին, նենգորեն կալանավորեց և սպանեց նրանց: Նույն թվականին պարսկական 50-հազարանոց զորաբանակը ներխուժեց Մեծ Հայք, ավերեց Արտաշատը, Վաղարշապատը, Վանը, Նախճավանը, Զարեհավանը, Զարիշատը և այլ քաղաքներ, գերևարեց հարյուր-հազարավոր բնակիչների, ռազմակալեց երկիրր: Հայոց թագուհի Փառանձեմը փոքրաքանակ արքունի կայազորով և գանձերով ամրացավ Արշարունիք գավառի Արւոագերս ամրոցում և 14 ամիս հերոսաբար դիմադրեց թշնամուն՝ սպասելով հայ-հռոմեական ուժերի օգնությանը՝ թագաժառանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ: Ի վերջո, սովի և համաճարակի հարկադրանքով Արտագերսր հանձնվեց Շապուհ II-ին: Կողոպտվեցին Արշակունյաց գանձերր, տանջամահ սպանվեց Փառանձեմ թագուհին:
Երբ 369-370-ական թթ. Պապի և Մուշեղ Մամիկոնյանի շուրջ համախմբված հայրենասեր նախարարները մի քանի հաջող մարտեր մղեցին պարսկական զավթիչների դեմ, Հռոմի Վաղես կայսրը օգնական մի զորամաս ուղարկեց Մեծ Հայք: 371 թ. գարնանը Հայ-Հռոմեական միացյալ ուժերը Բագրևանդ գավառի Ջիրավ գյուղի մերձակա դաշտում գլխովին ջախջախեցին պարսկական զորաբանակր: Լքելով իր բանակը և կանանոցր, Շապուհ II-ր հազիվ ճողոպրեց Պարսկաստան: Նա հարկադրված եղավ կնքել հաշտության պայմանագիր, որով ճանաչեց Մեծ Հայքի անկախությունը և Պապ Արշակունու գահր (369- 374):
Այնուհետև երիտասարդ արքան եռանդով զբաղվեց երկրի ներքին կյանքում ծառացած դժվարին խնդիրների լուծմամբ: Նա զենքի ուժով ճնշեց կենտրոնական իշխանության դեմ ապստամբած իշխանություններին և վերամիավորեց ինքնագլուխ դարձած մի շարք նահանգներ (Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք, Աղձնիք, Ծոփք), փակեց կուսակրոն հաստատությունները, որոնք խոչընդոտում էին բնակչության վերարտադրությունը և կլանում երիտասարդ ուժերին, կրճատեց եկեղեցու հողային կալվածները և եկեղեցու օգտին գանձվող հարկերր, քաղաքական կարևոր հարցերի լուծման գործում սահմանափակեց բարձրադաս հոգևորականության իրավունքներր, րնդարձակեց զինված ուժերր, եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհեց զինվորական ծառայություն կրող մանր ազնվականներին: Պապի րնզգծված ազգային քաղաքականությունը հարուցեց Հռոմեական արքունիքի դժգոհությունր, և նա, ի վերջո, դարձավ Վաղես կայսեր կազմակերպած դավադրության զոհ:
Երկյուղելով հայ ժողովրդի ցասումից և Մեծ Հայքում հակահռոմեական տրամադրությունների ալիքից՝ Վաղես կայսրը հայոց թագավոր ճանաչեց Պապի մերձավոր ազգական Վարազդատին (374-378), որն ապրել և կրթվել էր Հռոմում, հռչակվել օլիմպիական մրցախաղերում: Վարազդատը վարում էր Հռոմի և Պարսկաստանի միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, մինչդեռ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանր Պարսկաստանին դիմակայելու միջոց էր համարում Մեծ Հայքում Հռոմեական զորքերի կենտրոնացումր: Արքայի և սպարապետի միջև խորացած տարաձայնություններր հանգեցրին ողբերգական վախճանի. Վարազդատը Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Մեծ Հայքը Հռոմեական նա հանգ դարձնելու կողմնակից և Պապի սպանության հանցակից՝ 376 թ. նրան սպանել տվեց խնճույքի ժամանակ: Մամիկոնյան տոհմի թշնամությունը վաստակած արքան սպարապետության գործակալությունը հանձնարարեց իր դայակ Բատ Սահառունուն: 378 թ. Մուշեղ Մամիկոնյանի եղբայր Մանվելը Կարինի ղաշտում պարսից օգնությամբ պարտության մատնեց արքունի զորաբանակր և Վարաղզատին հարկադրեց փախչել Հռոմ: Մանվել Մամիկոնյանի խնամակալությամբ Մեծ Հայքի թագավոր օծվեց Պապի անչափահաս որդի Արշակ III-ը (378-389):
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:Երևան 2012 թ., էջ 65-69
Կատվալյան Մ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am