Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Արմենական կուսակցություն:Ձևավորումը

 Արմենական կուսակցություն:Ձևավորումը:Հայ իրականության մեջ առաջին գաղտնի հեղափոխական կուսակցությունը ծնունդ առավ Վանում 1885 թվականին։ Կուսակցության ստեղծման գործում վճռական դեր խաղաց տարագրության մեջ գտնվող նշանավոր ազգային գործիչ Մկրտիչ Փորթուգալյանը։ Նա Մարսելում (Ֆրանսիա) հրատարակում էր «Արմենիա» անունով թերթը, որի առաջադիմական գաղափարները թափանցում էին Վան և մեծ ոգևորություն առաջացնում հեղափոխական տրամադրություններով տոգորված տեղի երիտասարդ մտավորականության շրջանում; Գաղտնի հանդիպումների նախաձեոնող դարձան Մկրտիչ և Գրիգորիս Թերլեմեզյան եղբայրները, որոնց այգում (հնձանում) ողջ տարվա ընթացքում տեղի էին ունենում գաղտնի հանդիպումներ։ Այս հավաքների արդյունքում 1885 թ. աշնանը հիմնադրվեց Արմենական կուսակցությունը։ Կազմակերպությունն իր անունը վերցրեց «Արմենիա» թերթից՝ դրանով իսկ ցուցադրելով համերաշխություն նրա քարոզած գաղափարներին։ Հիմնադիր ժողովին մասնակցում էին Ղևոնդ Խանջյանը, Գրիգոր Աճեմյանը, Գրիգորիս և Մկրտիչ Թերլեմեզյանները, Ռուբեն Շատվորյանը, Գրիգոր Պյոզիկյանը (Շիկահեր), Գևորգ Օտյանը, Մաքնոս Բարութչյանը և Գարեգին Բաղեշցյանը։ Հետագայում կուսակցությանն անդամագրվեցին Արմենակ Եկարյանը, Փանոս Թերլեմեզյանը, Հայրապետ Ջանիկյանը, Արմեն Շիտանյանը, Արտակ Դարբինյանը, Միքայել Նաթանյանը և ուրիշներ։ Հիմնադրումից որոշ ժամանակ անց կուսակցությունը դարձավ Վասպուրականի առաջատար հեղափոխական ուժը;

Տես նաև՝                 

Արմենական կուսակցություն: Գործունեությունը:

Արմենական կուսակցություն: Ծրագիրը և կառուցվածքը։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am