Արծրունի Երեմիա Գևորգի: Ծնվել է 1804թ, Վանում: Եղել է պետական, հասարակական գործիչ, գեներալ-մայոր (1861): Գևերոգ Երեմիա Արծրունու որդին, Գրիգոր և Անդրեաս Արծրունիների հայրը:
Սովորել է Թիֆլիսի ազնվական դպրոցում, ապա՝ Ս. Պետերբուրգի ռազմական ուսումնարանում: Որպես սպա՝ մասնակցել է 1826-1828-ի ռուս-պարսկական և 1828-1829-ի ռուս-թուրքական պատերազմներին:
1830-ականների վերջին գնդապետ Երեմիա Արծրունին նշանակվել է Կովկասյան բանակի գլխավոր մատակարար:
1864-ին հրաժարվել է զինծառայությունից: Եղել է Թիֆլիսի առաջին քաղաքագլուխը (1867): Մասնակցել է քաղաքի հայերի հասարակական, մշակութային կյանքին, զբաղվել կրթական հարցերով: 1872-ին հրատարակել է «Խնդիր երկաթէ ճանապարհի վերայ դէպ ի Հնդկաստան» գրքույկը (հայ. և ռուս.), որտեղ արծարծել է Այսրկովկասից (Պարսկաստանի տարածքով) Հնդկաստան տանող երկաթգծի կառուցման գաղափարը: Մահացել է 1877թ. Թիֆլիսում:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
Լեո, Գրիգոր Արծրունի, Երկերի ժողոված, հ. 6, Ե., 1987:

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am