Արծրունի Բարսեղ Հակոբի: Ծնվել է 1805թ. հունիսի 6-ին Բայազետ քաղաքում: Մահացել է 1875թ. հունիսի 6-ին: Թաղված է Սևանի թերակղզում: Եղել է հասարակական գործիչ: Մասնակցել է 1828-1829-ի ռուս-թուրքական պատերազմին և պարգևատրվել «Արիության համար» մեդալով: 1830-ին եղբոր՝ Մկրտիչ Արծրունու հետ կազմակերպել է արևմտահայերի գաղթը (հիմնականում Բայազետի գավառից) Արևելյան Հայաստան և բնակեցումը Սևանա լճի ավազանում, հիմնադրել Նոր Բայազետը (այժմ՝ ք. Գավառ):

 1838-ին գլխավորել է Սևանի ավազանի 30 գյուղերի հակացարական ելույթը, որի պատճառով շնորհազրկվել և բանտարկվել է: Ներսես Ե Աշտարակեցու օրոք եղել է Նոր Բայազետի հոգևոր գործերի վերատեսուչՀիմնել է Նոր Բայազետի արական (1852), ռուսական արական (1855) և օրիորդաց (1867) դպրոցները:

 

 Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am