Արծրունի Ամիր Քուրդ: Ծննդյան թիվն ու վայրն անհայտ է: Մահացել է 1191թ. Գուգարք նահանգի Մահկանաբերդ բնակավայրում: 1155-1156թթ. վրացական արքունիքում վարել է Տփղիսի և Քարթլիի ամիրապետի և գանձարանապետի տեղակալի պաշտոնները: 1156-1184թթ. անցել է Կարին, ստացել տիրույթներ: Թամար թագուհու օրոք՝ պետական խորհրդի անդամ, արքունի գանձարանապետ: Թագավոր Գիորգի III-ից (1156-84) հալածվելով՝ անցել է Կարին, Սալդուխ ամիրայից ստացել տիրույթներ:

 1176-1177-ին վերադարձել է Վրաստան, մասնակցել Օրբելիների ապստամբության ճնշմանը, վերահաստատվել նախկին պաշտոններում:

 Օգտագործելով սերտ կապերը առևտրավաշխառ. խավի հետ և ազդեցությունը Թամար թագուհու ամուսնու՝ Յուրի Բոգոլյուբսկու վրա՝ դարձել է պետական խորհրդի (դարբազի) անդամ՝ ստանալով արքունի գանձարանապետի պաշտոնը: Հետագայում կորցնելով իր ազդեցությունը վրաց արքունիքում' առանձնացել է Մահկունաբերդում:  

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am