Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Արծիվ-մահապարտներ հատուկ նշանակության գումարտակ

 Արծիվ-մահապարտներ հատուկ նշանակության գումարտակ: Կազմավորվել է 1992-ի օգոստոսի 16-ին, Երևանում՝ Վ. Սարգսյանի զորակոչով և նախաձեռնությամբ՝ ՀՀ տարբեր շրջանների ազատամարտիկներից: Մասնակցել է Մարտակերտի շրջանի (Չլդրան, Վաղուհաս, Հարությունագոմեր, Վանք) ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին: Գումարտակի բոլոր ազատամարտիկները պարգևատրվել են ՀՀ «Արիություն» մեդալով, առանձին ազատամարտիկներ արժանացել են կառավարական բարձր պարգևների ու շքանշանների: Հրամանատարներ՝ Ա. Պետրոսյան (ընդհանուր համակարգող), Հ. Հովսեփյան: Հետագայում գումարտակի օրինակով կազմավորվել են «Արծիվ-2», «Արծիվ-3» ... «Արծիվ-33» ջոկատներ, որոնք Պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցել են ռազմական գործողությունների:

 

Գրականության ցանկ

 Մաhապարտները (կազմող և խմբագիր՝ Գ. Ջանիկյան), Ե., 2002:

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

 

Գ. Ջանիկյան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am