Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Առանձին ուսումնական մոտոհրաձգային զորամաս

 Առանձին ուսումնական մոտոհրաձգային զորամաս, ՊԲ ստորաբաժանում։ Կազմավորվել է 1994 թվականի փետրվարի 1-ին՝ հրաձգային, տանկային գումարտակների և առանձին ծառայությունների հիմքի վրա։ Նպատակը զինվորական մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումն է։ Զորամասի կազմավորման գործընթացը ղեկավարել է Ք. Իվաճյանը։ Զորամասում տարբեր պաշտոններ են վարել Արցախի պետական համալսարանի ռազմագիտության ամբիոնի ուսումնական մասի վարիչ, ավագ լեյտենանտ Շ. Այդինյանը, հրետանային ցիկլի պետ փոխգնդապետ Ռ. Սելքումյանը, շարային պատրաստության դասատու ավագ ենթասպա Ն. Մուսայելյանը։ Զորամասում մարտական պատրաստության սեղմ դասընթացներն ավարտելուց հետո զինվորական խմբելը մասնակցել են ազատագրական մարտերին։ Հարմանատար՝ Վ. Հայրիյան (Արցախի համալսարանի ռազմագիտության ամբիոնի պետ)։

 

Մ. Հարությունյան

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am