Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ասկերանի պաշտպանական առաջին հրաձգային գումարտակ

 Ասկերանի պաշտպանական առաջին հրաձգային գումարտակ: Ասկերանի պաշտպանական, շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992-ի սեպտեմբերի 1-ին՝ Ասկերանի շրջանի Շոշ, Սզնեք, Կարմիրգյուղ, Քարաշեն, Հարավ, Քռասնի, Դահրազ, Սառնաղբյուր, Մխիթարաշեն գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ու առանձին վաշտերի հիմքի վրա։ 1991-94-ին գումարտակը կամ նրա առանձին ստորաբաժանումներ մասնակցել են Շահումյանի (Վերինշեն, էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ), Մարտակերտի (Թալիշ, Կուսապատ, Մեծշեն, Մաղավուզ, Մոխրաթաղ, հեռուստաաշտարակի, «Պուշկենյալ» բարձունքներ, Ղազանչի, Ջրաբերդ), Ասկերանի (Ջամիլլու, Դահրազ, Սառնաղբյուր, Խրամորթ, Ասկերան), Շուշիի (Քարինտակ, Զառսլու, Մալիբեկլու, Ղուշչիլար, Շուշի), Մարտունիի (Ղարադաղլու), Աղդամի (Ավդաի Գյուլափլու, Շելլի, Փոլադլու, Ղարադաղլու, Աղդամ, Քյանգառլի, Գյուլիջա, «Ուղտի մեջք» և «Եդդիխրման» բարձունքներ), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Կրկժանի (Ստեփանակերտի արվարձան) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Վ. Սաֆարյան։ Գումարտակից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին ու 2-րդ աստիճանի և ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով պարգևատրվել է Վ. Սաֆարյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Լ. Կարապետյանը, է. Բարսեղյանը, Մ Վարդանյանը (հետմահու), Ա. Թևանյանը, Գ. Բաղդասարյանը, Ռ. Ավանեսյանը, Գ. Ծատրյանը, Ա. և Ռ. Մարգարյանները, Ա. Ստեփանյանը, Մ. Ահարոնյանը, Ս. Բալայանը, Ա. Բաբայանը, Կ. Մելքումյանը, Ռ. Արզումանյանը, ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով՝ Ն. Վանյանը։ Զոհվել է գումարտակի 58 ազատամարտիկ։

Մ. Հարությունյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am