Արաբո կամավորական ջոկատ: Կազմավորվել է 1989-ին Երևանում: Կազմավորվել է ԽՍՀՄ Զինված ուժերում ծառայություն անցած փորձառու մարտիկներից: Ունեցել է շտաբ, դրոշ, զինանշան, համազգեստ: 1989-1994-ին մասնակցել է ՀՀ Եղեգնաձորի (Խաչիկ), Վայքի (Բարձրունի), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Ճամբարակի (Վահան), Գորիսի (Շուռնուխ, Խոզնավար) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Գյուլիստան), Ասկերանի (Մալիբեկլու, Փառուխ, Ղուշչուլար, Խոջալու), Մարտունիի (Ղարադաղլու), Մարտակերտի (Կուսապատ, Թալիշ, Դրմբոն, Կարմիրավան, Լենինավան, Մարաղա), Լաչինի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Հրամանատար՝ Մ. Եղիազարյան, շտաբի պետ՝ Մ. Միրզոյան: Ջոկատից ՀՀ 1-ին և 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվել է 5 ազատամարտիկ:

 

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am