Ապրիամով Էնրիկո Ապրիամով Էնրիկո Ալեքսանդրի: Ծնվել է 1954թ. մարտի 14-ին Վրաստան մայրաքաղաք Թբիլիսիում: 1975թ. ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ուսումնարանը: 2000թ. ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները: 1971-1992թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: 1975-1980թթ.՝ ԽՍՀՄ Անդրբայկալյան զոնվորական օկրուգում: 1980-1985թթ.՝ Չեխոսլովակիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում: 1985-1989թթ.՝ Լենինգրադի զինվորական օկրուգում: 1989-1992թթ.՝ Անդրկովկասյան զինվորական օկրուգում: 1992-2000թթ.՝ ՀՀ ԶՈւ Գյումրիի հակատանկային գնդի հրամանատար: 1996-2000թթ.՝ ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար:

 2000թ.-ից՝ ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: 1997թ.-ից եղել է ՀՀ բանակի գեներալ-մայոր (ՀՀ նախագահի հրամանագրով):

 2007թ.ստացել է  գեներալ-լեյտենանտի կոչում (ՀՀ նախագահի հրամագրով), 2006թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2015թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան, ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշան, արիության մեդալ, մարտական ծառայության մեդալ, ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 3-րդ, 2-րդ, 1-ին աստիճանի մեդալներ, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ, ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ, «Մարտական համագործակցության համար» մեդալ, ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ:

 Ստացել է մի շարք պատվոգրեր և շնորհակալագրեր, ԽՍՀՄ մեդալներ:

 Մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, նրա ղեկավարությամբ ոչնցավել է հակառակորդի 27 տանկ, ՀՄՄ մակնիշի 2 զրահամեքենա և այլն:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am